Սեպտեմբերի 8-ին Տավուշի մարզի բնակավայրերում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Ոչ միայն մարզկենտրոն Իջեւանում, մարզի քաղաքներում են մաքրման, բարեկարգման աշխատանքներ կատարվում, այլեւ` մարզի սահմանամերձ, հեռավոր բնակավայրերում: Խոշորացված Բերդ համայնքի մաս կազմող Վերին Ծաղկավան գյուղում շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում, դրանք ղեկավարում է Վ. Ծաղկավանի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը:
Գյուղապետարանի աշխատողները, գյուղի բնակիչները կենցաղային աղբից մաքրել են իրենց բնակավայրը, տրակտորը մաքրել է գյուղի տարածքով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ