ՊՆ վարչական համալիրում շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ–տեսլականի քննարկմանը նվիրված եռօրյա գիտական կոնֆերանսը, որին մասնակցում են կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, զորամիավորումների, զորամասերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ։
Կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է Դավիթ Տոնոյանը՝ կարևորելով մասնակիցների կարծիքներն ու առաջարկները ԶՈՒ զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու և մարտահրավերները չեզոքացնելու համար։
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն