Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում տեղի է ունեցել «Արդարություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Սեպտեմբեր 08,2018 14:12

Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արդարություն» կուսակցության հիմնադիր համագումարը:

«Օրինականություն, արդարություն, արժանապատիվ կյանք» կարգախոսով հանդես եկող նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարի աշխատանքները կազմակերպվել են նախաձեռնող խմբի կողմից:

Նախաձեռնող խմբի անդամ Մարսել Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ պահը համարում է պատմական՝ նորօրյա Արցախի պատմության մեջ:

«Այսօր Արցախի քաղաքական դաշտի ձևավորման պատմության մեջ նշանակալի օր է: Ծնունդ է առնում մի նոր քաղաքական ուժ, որը նպատակ ունի ամենաակտիվ մասնակցությունն ունենալ մեր հայրենիքի ներկայի և ապագայի կերտման կարևոր  ու շնորհակալ գործում: Մենք այլևս կուսակցություն ենք և հետամուտ ենք լինելու արցախյան իրականության առաջընթացին խանգարող խնդիրների հաղթահարմանը»,-նշեց Մ. Պետրոսյանն, ընդգծելով, որ առաջին հերթին անհրաժեշտ է մարդկանց մոտ վերականգնել արդարության նկատմամբ հավատը, քանի որ այսօր դա խաթարված է:

Նախաձեռնող խմբի անդամ Միքայել Սողոմոնյանն էլ իր հերթին նշեց, որ իրենց  միավորել է մի սկզբունք և գաղափար՝ Արցախի ապագայի հանդեպ ունեցած  անհանգստությունը:

«Մեր քաղաքական դաշտում մեր ուրույն տեղն ու դերակատարումն ունենալու համար մեր ամենօրյա  գործունեության ընթացքում առաջնահերթ խնդիր պետք է հանդիսանա վերականգնել մարդկանց տրամադրվածությունն ու հավատը երկրի ապագայի և իշխանությունների հանդեպ:

Մենք հաստատակամ ենք  ձևավորելու այնպիսի կուսակցություն, որը հիմնված  չէ,  որևէ անհատի անձնական կամ առանձին խմբերի նկատառումների հիման վրա: Մեր կուսակցությունն արտահայտում է ինչպես  ազատականության գաղափարները կրողների, այնպես էլ բոլոր այն սոցիալական  շերտերի շահերն ու խնդիրներն, որոնք ցանկանում են տեսնել կայուն, ժողովրդավարական և ազգային ավանդույթների վրա զարգացած պետություն՝ կայացած քաղաքացիական հասարակությամբ»,- նշեց Մ. Սողոմոնյանը:

Նա ընդգծեց, որ կուսակցությունը պետականաշինության զարգացման ուղին տեսնում  է Արցախում իրավունքի գերակայության երաշխավորմամբ իրավական պետության կառուցման մեջ և իր ամենօրյա գործունեության ընթացքում անողոք պայքար է մղելու կաշառակերության, պետական ունեցվածքի հափշտակության, ստվերային տնտեսության և հովանավորչության դեմ՝ հանուն երկրի ժողովրդավարացման և  բնակչության կենսամակարդակի բարձրացման:

Այնուհետև, ըստ օրակարգի, համագումարում հաստատվեց կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը և ընտրվեց կուսակցության ղեկավար կազմը:

Նախաձեռնող խմբի չորս անդամներ Մարսել Պետրոսյանը, Միքայել Սողոմոնյանը, Հակոբ Հակոբյանը և Նորայր Մուսայելյանն ընտրվեցին կուսակցության համանախագահներ:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930