Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Մարտի 1-ն ուր, մայիսի հինգը՝ ուր…»

Սեպտեմբեր 08,2018 13:42

«Մարտի 1-ը պետք է բացահայտվի»,-«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական հավաքում այսօր հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործի բացահայտմանը եւ այդ  իրադարձությունների շրջանակում իր հասցեին հնչող քննադատություններին՝ նա նշեց. «Մեզ չեն կարող մեղադրել արյան կամ թալանի մեջ: Մենք կոալիցիա (նկատի ունի՝ ՀՀԿ-ի հետ) էինք կազմել ոչ թե մարտի 1-ին, այլ 21-ին: Ես անվտանգության խորհրդի քարտուղար եմ նշանակվել մայիսի 5-ին: Մարտի 1-ն ուր, մայիսի 5-ը՝ ուր…»:

Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ Մարտի 1-ի ենթատեքստում իր դեմ տեւական ժամանակ սև քարոզչություն է արվել. «Մինչդեռ մենք եղել ենք Մարտի 1-ի հարցով հանձնաժողով կազմելու նախաձեռնողը: Ներկայումս էլ ողջունում ենք Մարտի 1-ի լիակատար բացահայտմանն ուղղված գործընթացը»:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ  Քոչարյանին, Արթուր Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ նրա հանդեպ գործընթացն իրավական հարթության վրա է. «Դա պետք է կայանա օրենքի շրջանակում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930