Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չենք ուզում լինի Նիկոլ Փաշինյանի մենիշխանությունը». Արթուր Բաղդասարյան

Սեպտեմբեր 08,2018 13:29

«Մեր երկրում ի սկզբանե եղել է քաղաքական մենիշխանություն՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան…Մենք չենք ուզում հիմա լինի Նիկոլ Փաշինյանի մենիշխանությունը: Հայաստանում  պետք է լինի բազմաֆունկցիոնալ իշխանություն»,-«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսում այսօր հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը եւս մասնակցում է սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին. նախընտրական ծրագիրն ամբողջությամբ կներկայացվի երկուշաբթի՝ քարոզարշավի մեկնարկի օրը:

«Մենիշխանությունը կործանարար է ցանկացած երկրի համար: Դա ասում եմ որպես քաղաքական գործիչ, որը սատարում է ներկայիս հեղափոխությանը: Քաղաքական մենիշխանությունը բերում է տնտեսական մենիշխանության եւ հասարակությունում բացասական դրսեւորումների: Ազատ է զարգանում այն հասարակությունը, որտեղ զսպումների եւ հակակշիռների իրական համակարգ կա»,-համոզմունք հայտնեց Արթուր Բաղդասարյանը:

Նա շեշտեց՝ թեեւ ՕԵԿ-ը սատարում է հեղափոխությանը, բայց չի նույնականանում նոր իշխանության հետ եւ առաջ է քաշելու սեփական քաղաքական օրակարգը. «Այս իշխանությունների առաջ մարտահրավերներ կան՝ փորձառության պակաս, սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի բացակայություն, արտաքին քաղաքական ճակատի խնդիրներ, ոչ բավարար մասնագիտական ներուժ ունեցող թիմ: Համաձայն եմ՝ չորս ամսում հնարավոր չէ «ավգյան ախոռները» մաքրել, բայց զուգահեռ պետք է լինի երկրի զարգացման ռազմավարական ծրագիր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930