«Նախեւառաջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էն քաղաքական միավորն է, որն ինքն իր քաղաքական օրակարգը մշակողը եւ իրացնողն է։ Այսինքն՝ տենց չի, որ ինքն ազդված է տարբեր վայրիվերումներից, տարբեր գործընթացներից։ Այսինքն՝ ինքը հզոր ուժ է եւ, էդ առումով, ինքը կարողանում է ինքնուրույն ձեւավորել եւ իրականացնել։ Պատահական չի, որ պառլամենտում ինքն ունի էն ներկայացվածությունը, որ կա։ Երկրորդ․ մեր ծրագրերը բոլորին հայտնի են։ Ինչ պառլամենտական ընտրություն երբ էլ լինի, մենք մոտենում ենք արդեն մեր հռչակած ծրագրերի դրույթներն իրականացնելու տեսանկյունին»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը։
– Բայց, փաստացի, պայքարելու եք իշխանության համար, չէ՞, այդ թվում՝ սեպտեմբերի 23-ին Երեւան քաղաքը վերցնելու։
-Մենք չենք դիտարկում թշնամիներ, ազատ, արդար, մրցակցային հարաբերություններ են։ Այո, մենք գնալու ենք մրցակցության։
– Եվ այսօր գործող իշխանության թերեւս ամենաուժեղ մրցակիցը հենց ԲՀԿ-ն է լինելու։ Եթե բախում առաջանա ձեր միջեւ, ի՞նչ եք անելու։
-Ուրեմն նոր իրավիճակում, երբ որ հռչակված են էն համերաշխության եւ սիրո գաղափարները, չեմ կարծում, որ… մենք եւ տարբեր գործիչներ հռչակել ենք, որ մենք գնում ենք փոխադարձ հարգանքի, մեր մրցակիցներին չնսեմացնելու ճանապարհով։ Ես չեմ սպասում, որ առաջիկայում բախումներ կլինեն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում