Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ուզում է ինքը եւս ամուր անձնական կապեր հաստատել Պուտինի հետ. ձմռանն իսկապես կարող է շատ ցուրտ լինել. «Ազգ»

Սեպտեմբեր 08,2018 12:03

Ուրեմն Լավրովի հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից: Բացի այդ, Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարն է: Այսինքն` եթե նա մեղադրվում է, առավել եւս` եթե դատապարտվում է` սահմանադրական կարգ տապալելու համար, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է դա նշանակում ՀԱՊԿ-ի համար: Բայց ՀԱՊԿ-ը մի կողմ, Հայաստանի՛ համար, որը փաստորեն էլ մարդ չուներ նշանակելու կազմակերպության գլխավոր քարտուղար ու նշանակել է մեկին, ով սահմանադրական կարգ է տապալել: Նախկին իշխանություննե՞րն են արել, շատ լավ, բայց կարող էին չէ՞ նորերը նախ հետ կանչել Խաչատուրովին, զրկել նրան պաշտոնից, նշանակել մեկ այլ գեներալի (եթե դաշնակիցներն ընդունեին), նոր միայն Խաչատուրովի հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին: Իհարկե կարող էին, սակայն չարեցին…

Ինչ վերաբերում է Քոչարյանին. բացի Լավրովի` հանրահայտ մտահոգությունից, եթե հիշում եք` օգոստոսի 31-ին Պուտինն անձամբ շնորհավորեց երկրորդ նախագահի ծննդյան օրը: Վարչապետ Փաշինյանը սա տեղավորեց ոչ թե Հայաստան-Ռուսաստան միջպետական, այլ Քոչարյան-Պուտին անձնական հարաբերությունների տիրույթում` շեշտելով, որ ինքը լավ է ճանաչում նախագահ Պուտինին ու գիտի, որ վերջինս շատ է կարեւորում անձնական կապերը ու դրանք պահպանում է աշխարհի մի շարք երկրների գործող ու նախկին ղեկավարների հետ: Սա նշանակում է, որ Քոչարյանն ու Պուտինը անձնական մոտ կապեր ունեն ու ամենակարեւորը՝ Փաշինյանն այդ մասին գիտի: Նույն օրը ՀՔԾ-ն զարթնեց խորը քնից: Հատուկ քննչականից հայտնեցին, որ որոշել են Քոչարյանի խափանման միջոցը, այն է՝ ստորագրությամբ երկրից չհեռանալը: Այսինքն, օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որով ՀՔԾ-ի միջնորդությունը՝ կալանավորել Քոչարյանին անհիմն էր ճանաչվել, ՀՔԾ-ն երկրորդ նախագահի նոր խափանման միջոցը չէր որոշել՝ պահելով վերջինիս անձնագիրը: Ընդ որում, երբ ՀՔԾ-ից հետաքրքրվել են, թե ի՞նչ օրենքով են պահում անձնագիրը, պատասխանել են՝ «Չենք մեկնաբանում»: Ստացվում է, որ Վերաքննիչի որոշումից 23 օր անց նոր միայն ՀՔԾ-ն խափանման նոր միջոց է որոշում՝ ընդունելով, որ երկրորդ նախագահին կալանավորելու հիմքեր չկան ու Վերաքննիչ դատարանը ճիշտ է, իրենք՝ ոչ այնքան: Բայց կարեւորն այն է, որ 23 օր Քոչարյանի խափանման միջոց ընտրված չի եղել, սակայն նրա անձնագիրը մոտը չի եղել, եւ միայն այն բանից հետո, երբ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահը պատրաստվում է մի քանի օրով լքել Հայաստանը, ՀՔԾ-ն հիշեց, որ խափանման նոր միջոց չեն որոշել ու հասկացավ, որ չպետք է թույլ տալ Քոչարյանին՝ թեկուզ մի քանի օրով բացակայել երկրից, մանավանդ որ երկրորդ նախագահը պատրաստվում էր մեկնել Մոսկվա, որտեղ, օրինակ Պուտինի հետ, ինչպես Փաշինյանն է ասում, ամուր անձնական կապեր ունի:

Եւ ամենակարեւորը, եթե ՀՔԾ-ն, որը հիշեցնեմ՝ քննում է Մարտի 1-ի գործը, ինչի շուրջ, ինչպես իրենք են ասում՝ նոր եւ լուրջ փաստաթղթեր են հայտնաբերվել, որոշում է Քոչարյանի խափանման միջոցն ընտրելու հարցում բավարարվել ստորագրությամբ երկրից չհեռանալով, նշանակում է, որ այդ նոր փաստաթղթերն այնքան էլ լուրջ չեն՝ գոնե Քոչարյանի մասով, կամ էլ վարչապետ Փաշինյանն ուզում է ինքը եւս ամուր անձնական կապեր հաստատել Պուտինի հետ, ինչը շատ կարեւոր է, քանի որ եթե վերջին օրերին Հայաստանում իսկապես բավականին շոգ էր, ապա ձմռանը սաստիկ ցուրտ է լինելու, մանավանդ, եթե, օրինակ, գազ չունենանք՝ դրա կտրվելու կամ էլ թանկանալու պատճառով:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930