Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետության և սպառողի մեղքը՝ սպառողական վարկերի թնջուկում. «Փաստ»

Սեպտեմբեր 08,2018 11:31

Քաղաքացիներից շատերը հաճախ են դիմում բանկերին՝ սպառողական վարկեր ստանալու համար: Այդ գործընթացի ժամանակ քաղաքացիներից ոչ բոլորն են հետևում այն պահանջներին, որոնցով պետք է առաջնորդվեն: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանն այս դաշտում որոշակի խնդիրներ է տեսնում: Խնդիրներին զուգահեռ՝ նաև կարևոր խորհուրդներ  է առանձնացնում, որոնք կօգնեն սպառողին:

«Այստեղ մենք իրազեկման մասով խնդիր ունենք: Հիմնական խնդիրն այն է, որ սպառողների գերակշռող մեծամասնությունը վարկը ձևակերպելիս փաստացի տոկոսադրույքի մասին տեղեկատվությանը չի տիրապետում: Թեպետ վարկատուն ինչպես տոկոսադրույքի, այնպես էլ փաստացի տոկոսադրույքի վերաբերյալ պարտավոր է օրենքով սահմանված կարգով սպառողին ամբողջական տեղեկատվություն տալ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ քաղաքացին տեղեկացված է լինում միայն այն հանգամանքի մասին, որ ցածր տոկոսադրույքով վարկ է ստանալու:

Նշենք, որ եթե, օրինակ, տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 14 տոկոս, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է կազմել մոտ 23 տոկոս:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930