Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Օմսկում քիչ առաջ «Գրան Պրի» վարկանիշային մրցաշարում հանդես գալով օմնիումի (հեծանվային բազմամարտ) առաջին ձեւի՝ սկրեչի եզրափակչում, եզրագիծը հատեց առաջինը՝ նվաճելով հերթական չեմպիոնական մեդալը:
Պայքարն ընթացել է հինգ ուժեղագույն հեծանվորդների միջեւ, որոնք «պոկվել» էին հիմնական խմբից, եւ հայ հեծանվորդը նրանց ոչ մի շանս չի թողել:
Էդգարն այս հաղթանակով շատ կարեւոր եւս 100 վարկանիշային միավոր վաստակեց, ինչը նրան ավելի մոտեցրեց աշխարհի գավաթի խաղարկությանը ու եկող տարի կայանալիք Եվրոպական խաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ