Հայաստան–Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հենրիխ Մխիթարյանը նշել էր, թե կարող ենք չգնալ մարզադաշտ, եթե նեգատիվ ենք մտածում և գնում ենք հավաքականի պարտությունը տեսնելու: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի ամենահայտնի ֆուտբոլիստի հայտարարության ենթատեքստը հասկանալի է, բնական է, եթե երկրպագում ենք մեր հավաքականին, ապա դա անում ենք ոչ թե հաղթանակների համար, այլ որ մեր հավաքականն է, սակայն մյուս կողմից, Մխիթարյանի խոսքում զգացվում է կարծես թե նեղացկոտություն քննադատությունների հանդեպ: Ի դեպ, սրան չէինք անդրադառնա, եթե խնդիրը միայն այս հարցազրույցը կամ էլ միայն ֆուտբոլը լիներ:
Բանն այն է, որ հաճախ մենք նման տրամադրությամբ հայտարարություններ ենք լսում ոչ միայն տարբեր մասնագիտության ու զբաղմունքի տեր անձանցից, այլև քաղաքական գործիչներից ու պետական պաշտոնյաներից, ընդ որում՝ բարձրաստիճան պաշտոնյաներից: Անշուշտ, Մխիթարյանի պարագայում հասկանալի է, որպես ֆուտբոլիստ նա չի կարող ընդունել, որ հավաքականի երկրպագուները քննադատեն հավաքականին կամ հենց իրեն՝ չստացված խաղի համար, ի դեպ, նա հենց այդպես էլ ասում է՝ սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ էլ պատահում է: Սակայն, երբ այսօրինակ մտայնություններն արտահայտվում են պետական վերնախավի բառապաշարում, շեշտադրությունների մեջ և հանրային խոսքում, ապա կարող ենք ասել, որ գործ ունենք պարզունակ հոխորտանքի հետ կամ էլ ժողովրդական լեզվով ասած՝ «մուննաթի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում