Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հեղափոխություն մարտահրավերները. Ինչպես փրկել Սեւանը

Սեպտեմբեր 08,2018 14:30
sevan

Մաս 1. Սևան

Անցած՝ ՄԱԿ-ի 2018-ի ջրի համաշխարհային շաբաթը կենսական պահն է կարեւորելու Հայաստանի ջրի անվտանգությունը եւ նրա անվտանգ հուսալի մատակարարման եւ պաշտպանման կարողությունները: Պահպանելով ջրային աղբյուրները լայնածավալ դեգրադացումից` աղտոտվածության նվազեցման եւ վերականգնելով ջրային անվտանգությանը նպաստում է տնտեսական եւ մարդկային զարգացման, ներառյալ հանրային առողջությունը, կայուն աշխատատեղեր ստեղծելը և բազմաթիվ այլ մարտահրավերների լուծման համար: Զարգացող երկրների հիվանդությունների գրեթե 80 % կապված է ջրի որակի հետ եւ աշխարհում 2.1 միլիարդ մարդկանց մոտ բացակայում է անվտանգ խմելու ջրի օգտվելու հնարավորությունը: Սեւանա լիճը միակ ռազմավարական աղբյուրն է քաղցրահամ ջրի ամբողջ տարածաշրջանում եւ Հայաստանում այն ապահովում է խմելու եւ ոռոգման ջրի 80%-ը: Առավոտ օրաթերթում տպագրվել էր մեր նախնական փորձագիտական եզրակացությունը (4 օգոստոսի 2018, https://www.aravot.am/2018/08/06/974018/), որում նշված էր, որ Սեւանում ջրիմուռների ծաղկման ծավալի գերաճը միայն հետեւանք է աղտոտման ու հանդիսանում է զգուշացում Հայաստանի պետական անվտանգությանը սպառնացող տնտեսական, սննդի, գյուղատնտեսական, առողջապահական եւ այլ վտանգների ավելացման մասին ու բացահայտեց Սեւանի ծրագրերի անարդյունավետությունը, ՀՀ բնապահպանության, էկոնոմիկայի, գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների (ծաղկումը արտակարգ իրավիճակ է) նախարարությունների երկարատև անգործունեությունը և անհրաժեշտ է միջգերատեսչական գործողության ծրագիր` աղտոտման կանխարգելման համար եւ այլ: Հայտնել եմ, որ պահանջվում է Սեւանի պահպանությանն ուղղված ծրագրերի վերանայում, լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունավետության ու ցանցային ձկնաբուծության նպատակահարմարությունը վերլուծություն ու հաշվի առնելով մարտահրավերի չափը` լճի էկոհամակարգի վերականգնման համար անհապաղ պահանջվում է միջազգային հանրության աջակցությունը։ Այդ եզրակացությունը ուղարկվել էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ գերատեսչությունների ղեկավարներին: Ստացված ՀՀ բնապահպանության նախարարության գրության նշված է, որ տեղեկությունը ընդունվել է ի գիտություն եւ լճի ծաղկման հետ քննարկումներին կհրավիրվեմ առաջարկություններ ներկայացնելու: Միաժամանակ տեղեկացվել եմ, որ նախարարությունը կատարում է Սեւանա լճի էկոհամակարգի եւ ջրավազանի ենթակառուցվածքի ուսումնասիրություն եւ գնահատում, կանխատեսումների մշակում, ու վերականգման միջոցառումների հատակ ձեւավորում: 100-օրվա ընթացքում այնտեղ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Սեւանա լճի պահպանության, ապօրինի եւ արդյունաբերական ձկնորսության եւ դիտարկվել են նաեւ Սեւանա լճի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում հարակից համայնքների բնակիչների ներգրավման մեխանիզմներ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն մասնագետները ենթադրել են, որ Սեւանա լճում ջրիմուրների աճը կանխելու եւ լճի էկոհամակարգը վերականգնելու համար որպես առաջնային քայլ պետք է հսկողության տակ վերցնել լիճ թափվող կոյուղաջրերը եւ այլ օրգանական նյութերի հոսքերը: ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնել է միայն, որ Եվրասիական բանկի կողմից 1 մլն դոլարի չափով «Առողջության առաջնային պահպանման ոլորտում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների եւ վերահսկման» դրամաշնորհային ծրագիրը ունի նեղ նպատակային ուղղվածություն` ՀՀ երեք մարզում կանանց շրջանում կրծքաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով մամոգրաֆիկ հետազոտությունների իրականացում, բայց այդ գրությունից նաեւ պարզ է  դառնում, որ այդ նախարարությունը չի ծրագրում մոտեցումներ ՀՀ բնակչությանը Սեւանի կապտականաչ բակտերիաների տոքսինների քանակի որոշման, անտեսելով, որ Համաշխարհային Առողջապահության կազմակերպությունը հրատարակել այդ տոքսինների սահմանային թույլատրելի նորմերը, իսկ ԱՄՆ-ի Առողջության եւ ծառայությունների նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը 2002 թ-ից դիտարկում է թունավոր միկրոջրիմուռների ծաղկումը եւ տարածում է տեղեկություններ լողափների փակման անհրաժեշտության մասին եւ այլ ինչպես բնակչության, այդպես ել պատասխանատու գերատեսչություններն: Կարելի է ենթադրել, որ այդ նախարարը ոգևորված է Հայաստանում նորարական մոտեցումներով տոքսինները որոշելու` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը տարածել էր իր գործընթացը Սեւանի ջուրը խմելու, իսկ ՀՀ Առողջապահության նախարարը որոշեց ավելի առաջ անցնել ու գիտակցելով (նախարարությունը հորդորել էր բնակչությանը զերծ մնալ ջրիմուռների ծաղկման վայրերում լողալուց առողջական խնդիրներից զերծ մնալու նպատակով (http://www.moh.am/#1/1431) ներգրավեց հեռուստատեսությունը գովազդելու շոուն ին մշակած տեխնոլոգիայի «Թրջիր նախարարին Սեւանում», որը հնարավոր է որ կարող է դրական ազդեցություն ունենալ համաշխարհային բնապահպանական մարտահրավերների լուծման համար: Միաժամանակ Գեղարքունիքի մարզի գործարարները արդարացի պահանջել էին կատարել ջրիմուրների ծաղկման դեպքի հետազոտություն, բայց առաջարկում եմ նրանց ցուցաբերել մարդասիրություն, քանզի իրական կանաչած ջրի կիրառումը Հայաստանում նոր մշակած մոտեցումներով կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների պետական ծառայողների առողջության համար (այդ հանգամանքներում ավելի գերադասելի է համացանցով ստանալ տեղեկություն կապտականաչ բակտերիաների մասին): Պաշտոնեական դիրքն օգտագործելով մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը՝ համարվում հանցանք (ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդված) և չի համապատասխանում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մաղթանքին` ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, և խելամտություն: ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը (մշակում և իրականացնում է քաղաքականությունը սննդամթերքի անվտանգություն և բուսասանիտարիայի) ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (մշակում և իրականացնում է քաղաքականությունը բնական պաշարների կառավարման բնագավառում)  ընդհանրապես չեն արձագանքել գրությանը, որը Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի խախտում է: Այն հիմք է մի կողմից ենթադրելու, որ բնական պաշարների կառավարման ոլորտում ծանր մետաղներով աղտոտման ու հատկապես ջրիմուռների ծաղկման հատվածում Սեւանից ստացվող սննդամթերքի անվտանգությունը, թույլատրելիությունը կիրառել Սեւանա ջուրը ոռոգման համար, որոնք այդ նախարարությունների կանոնադրական նպատակներն են, դուրս են նրանց վերահսկողությունից: Մյուս կողմից, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է բնակչությանն այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից՝ համարվում է հանցանք: Այսինքն, որոշ գերատեսչությունները չեն ապահովում օրենքի գերակայության եւ արդյունավետ իրագործում իր կանոնադրական պարտադիր պարտականությունը:

Սեւանը, որը ունի 1 մլն տարի պատմություն, վերջին մոտ 100 տարվա ընթացքում մարդկային գործունեության արդյունքում դարձել է էվտրոֆիկացված (հունական eutrophos-ից` «լավ սնուցված») լիճ, որը առաջանում է երբ ջրային ռեսուրսը չափազանց հարստացված է հանքային եւ սնուցող նյութերով, նպաստելով բույսերի եւ ջրիմուռների ավելցուկային աճի, իսկ նրանց մահանալուց հետո կենսազանգվածի բակտերիալ դեգրադացիայի պատճառով առաջանում է թթվածնի պակասորդ եւ ճահճացում:

Որոշ կարծիքներով այս տարվա տաք ձմեռը առաջացրել էր ջրում Ֆոսֆորի քանակության ավելացում, որը հիմնականում նպաստում է բույսերի ավելցուկային աճի եւ լճի ծաղկմանը, բայց ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ նրա քանակի էական փոփոխություն չի գրանցվել: Մյուս կողմից, համաձայն ներկայցված թվերի այս տարի Սեւանա լճի ջրի միջին ջերմաստիճանը ամրան ամիսներին էակական չի տարբերվել նախորդ տարիներից` 19-21 °C (http://travel.org.ua/water.php?t_id = 2704, http: //travel.org.ua/water.php? T_id = 2704 & h = 8) եւ հնարավոր է, որ այդ կայունությանը նպաստել է Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացումը: Սևանի ջրի ջերմաստիճանը պատմական առավելագույնը կազմել էր 24°C, բայց կապտականաչ բակտերիաների համար օպտիմալ ջերմաստիճանը 35°C: Ուրեմն լճի ջրի ջերմաստիճանը եւ Կլիմայի փոփոխությունները չէին կարող հանդիսանալ վճռորոշ գործոն կապտականաչ բակտերիաների կենսազանգվածի 2018 թ. այդ չափ ավելացման:

Մյուս կողմից, որպես լճի էկոհամակարգի վերականգնման հիմնական միջոց քննարկվում է ջրի մակերեսի բարձրացման խնդիրը: ՄԱԿ-ի 2011թ. փաստաթղթում «Սեւանա լճի էկոլոգիական ամփոփիչ գնահատում» նշվում է լճի ֆիտոպլակտոնի կենսազանգվածի զգալի աճը (1.5 – 2 անգամ), օրգանական նյութերի` 1930թ. մինչև 2011թ.` 25 մինչև 150 տոննա ավելացումը եւ տարեկան միջինում լիճ մուտքագրվում է 7000 տ ազոտ, 400 տ ֆոսֆոր, մոտ 13 տ պեստիցիդների և 135 տ ծանր մետաղներ: Խորհրդային շրջանում ամրապնդելու ափամերձ հողը ու բարելավելու հանգստի գոտիները տնկվել են անտառների մոտ 13 հա, որոնցից 4000 հա լճի մակարդակի բարձրացման դեպքում պետք էր ոչնչացնել: ՄԱԿ-ը նշում է, որ ցավոք, այն չէր իրականացվել ժամանակին այնքանով, որքանով անհրաժեշտ էր եւ անտառի մի որոշակի մասը մնացել էր ջրի տակ, որը բարձրացրեց օրգանական նյութերի քանակը եւ լճի ճահճացման ռիսկը: Միաժամանակ, լճում հայտնաբերված է ծանր մետաղների թույլատրելի կոնցենտրացիան գերազանցող քանակություն (Va – 5-6 անգամ, CR – 2 անգամ, SE 2-3 անգամ, Cu – 2-3 անգամ ու Mg – 1,2 -1,4 անգամ) (վերոգրյալ իմ հոդվածում 2018 թ. նշված է, որ վերջին 2017 թ. ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով այն դարձել է շատ ավելին): Նույնիսկ այն դեպքերում, երբ ծանր մետաղների պարունակությունը լճի գետերում չի գերազանցում սահմանային թույլատրելի քանակությունները, նրանց գետերի ջրով հոսքը անընդհատ ավելացնում է լրացուցիչ մետաղների քանակության լճում հանքաքարի դաշտերի, հանքերից, 32 լքված պոչամբարներից եւ այլ: Հատկապես, անհանգստացնող էր Սոթքի, Գոլդ Մայնինգի ու Գեգամետ պլյուս հանքավայրերի ազդեցությունը ջրի որակի վրա: ՄԱԿ-ը եզրակացրեց, որ լճի ավազանում հանքավայրի շահագործման բացասական ազդեցության կանխարգելման համար պետք է ձեռնարկվեն եւ համապատասխան սահմանափակող որոշումներ հանքաքարի մանրացումի տեխնոլոգիան վերանայման կամ այն իրականացվի Սևանի ավազանից դուրս:

Անցած դարից Ռուսաստանի գիտնականները մասնակցում են Սեւանի լճում փոփոխությունների ուսումնասիրման եւ վերջին տպագրված 2015 թ-ին նյութում «Սեւանի լճի էկոլոգիան ջրի մակարդակի բարձրացման ժամանակահատվածում» նշված է, որ այդ մակարդակի բարձրացումը (այն ժամանակ` մոտ 1.5 մ, իսկ ներկայումս` մոտ 4 մ) նպաստել է ափամերձ տարածքներից լրացուցիչ քանակությամբ բիոգեն տարրերի հոսքին լիճ, որի արդյունքում ավելացել են պիկոպլանկտոնը (ցիանոբակտերաները եւ կանաչ միկրոջրմուռները): Ջրի մակարդակի շարունակական աճի արդյունքում` լճի էկոհամակարգը գտնվում է անկայուն վիճակում եւ մանրամասն եւ մշտական ​​հետազոտություն է պահանջում: Հատկապես վտանգավոր է նաեւ կապույտ-կանաչ ջրիմուռների տոկոսի աճը: Օրգանական նյութերով ուժեղ աղտոտվածության հետեւանքով Սեւանը 1980-ականների համեմատ ավելի աղտոտված է դարձել, ինչի մասին վկայում է աշնանային հովացման ժամանակաշրջանում կրկնակի լճի ջրի կապույտ-կանաչ ջրիմուռների ծաղկումը որը նախկինում երբեւէ չի դիտարկվել:

ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանասյանը օգոստոսին 2018 թ. իր ֆեյսբուքի էջից տարածել է ֆոտոշարք, վկայող որ Սեւանա լճի տարբեր հատվածներում անտառի մի որոշակի մասը մնացել էր ջրում (որին ես ավելացնում եմ իմ կողմից 2018 թ. արված ֆոտոնկարը Սեւան քաղաքի լողափից), մեկնաբանելով, որ դա արդյունքը ոչ թե լճի արագ բարձրանալու, այլ հետեւանք է լճի ափամերձ տարածքների փնթի ու անկազմակերպ մաքրման, ինչի համար պատասխան են տալու: Այսինքն, հիմնական պատճառը ջրիմուրների լճում լայնածավալ ծաղկման հանդիսացել է բույսերի մնացորդների եւ հողի հումուսային շերտից օրգանական եւ միներալ նյութերի մուտքը՝ պայմանավորված Սեւանի ջրի մակարդակի բարձրացմամբ ու ափամերձ տարածությունների մաքրման ծրագրերի անարդյունավետությունը: Գտնում եմ, որ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի եւ այլ մասնագետների ու մի շարք հասարակական կազմակերպությունների անհանգստությունը տեղին է, բայց լուծման ձեւը չի արտացոլում խնդրի էությունը: Սեւանա լճից վերցված փորձանմուշներում որոշ աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները արդեն գերազանցվել են 5-7 անգամ, որին անհնարին է լուծում տալ միայն Սեւանի ջրային ծավալի ավելացման միջոցով ու առաջնահերթ է պայքարը նվազացնելու տարբեր աղտոտիչների մուտքը լիճ, այդ թվում նրա հետագա ջրի մակարդակի բարձրացման արդյունքում: Եթե հետագա Սեւանի ջրի մակարդակը շարունակի բարձրանալ իրավիճակը կարող է միայն բարդանալ եթե ափամերձ տարածքները չմաքրման բույսերի մնացորդներից եւ հողի հումուսային շերտից:

Սեւան վնասակար կոյուղաջրերի հոսքի մասին խոսվում է արդեն մի քանի տասնյակ տարիներ, անգամ առաջարկվում էին մեծածավալ թանկարժեք նախագծեր: Վերջին տարիների մի կողմից արտագաղթի պայմաններում Գեղարքունիքի բնակչության քանակը պակասել է, բայց մյուս կողմից ափամերձ տարածքում կառուցվել են կապիտալ շենքեր ու սպասարկման օբյեկտներ եւ այլն ու խնդիրը պահանջում լրացուցիչ ուսումնասիրություններ: Ընդհանրապես, կեղտաջրերի կառավարման եւ հեռացման սխեման ներառում է խոշորածավալ կենտրոնացված կայաններ, որոնք ունեն աէրացիայի համար էներգիա բարձր ծախս (ծախսերի 45-75%): Այդպիսի աէրացիայի կայան ունենք Երևանում, որը գործում է հնացած տեխնոլոգիայով ու ոչ նրան պահպանումով: Այլ ժամանակակից մոտեցումը`ապակենտրոնացված կոյուղաջրերը մաքրման համակարգերն են, կիրառվող փոքր համայնքներում կամ անհատների կողմից առաջացած կոյուղաջրերի մաքրման համար, որոնցից ջրային պակասուրդի ժամանակ մաքրված ջուրը օգտագործվում է նաեւ որոգման նպատակով: Համեմատ խոշորածավալ կենտրոնացված կայաններին նրանց ներդրումային ծախսերը կազմում են ընդամենը 20-50%, իսկ շահագործման ծախսերին – 5-25%: Այդ համակարգերը կիրառվում են անգամ աֆրիկական երկրներում, որոնցում ֆակուլտատիվ եւ հասունացման անաէրոբ լճակներում են (հաճախ 2-ից 5 մետր խորությամբ, կեղտաջրերում ոչ բարձր սկզբնական օրգանական նյութերի քանակությամբ (կենսաբանական թթվածնի պահանջարկը (BOD) 100 գ/մ3/օր) եւ արտադրողականություն (3000 կգ BOD/հա/օր, մաքրման ժամանակահատված`1.0-1.5 օր)), կեղտաջրերի մաքրումը կատարում են ջրիմուռների եւ բակտերիաների կողմից ու վերջին փուլում մանրէները անջատվում են ջրից:

Փորձագիտական եզրակացություն:

Սեւանի էվտոֆիկացիայի ու ջրիմուռների գերաճի պատճառը հանդիսանում է նրա ջրերի աղտոտումը է ու վերջին տասնամյակներում այն աճել է, սպառնալով Հայաստանի Պետական ու Տնտեսական Անվտանգությանը եւ բնակչության առողջությանը: Պահանջվում է.

  1. առաջնահերթ հեռացում ափերից անտառի մնացորդների եւ գումուսային շերտի, հաշվի առնելով նաեւ մյուս տարվանից խոստացած Արփա-Սևան թունելի վերագործակցումը: Այդ գործընթացի համար անհրաժեշտ է պետական ներդրումներ եւ մոբիլիզացնել ոչ միայն Գեղարքունիկի այլեւ Երեւանի ու մյուս հարակից մարզերի հանրությանը,
  2. աղտոտիչների մուտքը Սեւան կանխելու համար անհրաժեշտ է կիրառել ապակենտրոնացված կոյուղաջրերը մաքրման լճակներ ու նաև գնահատել աղտոտման ազդեցությունը Սեւանա լճում տեղակայված իշխանի բազմացման ցանցային մետոդի ու կիրառման նպատակահարմարությունը,
  3. առաջնահերթ է կանխել ծանր մետաղների հոսքերը հանքաքարի դաշտերից, հանքերից, 32 լքված պոչամբարներից եւ գործող հանքաարդյունաբերության տարածքներից դեպի Սեւան եւ կատարել ստորգետնյա գրունտային ջրերի հոսքերի ուսումնասիրություն,
  4. ՀՀ կառավարությունը պարտավոր է կազմել Սեւանի նոր գործողություների միջգերատեսչական ծրագրի, կատարել ներդրումներ լճի էկոհամակարգի վերականգնման համար, ինչպես նաեւ դիմել միջազգային հանրության աջակցությունը։

Արմեն ԱՎԱԳՅԱՆ

ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման եւ ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ տարբեր ծրագրերի եւ ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ, ակադեմիկոս

 

«Առավոտ»

07.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930