Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես հարճը կայսրուհի դարձավ

Սեպտեմբեր 08,2018 13:00

Ու Ցզետյան կայսրուհին համարվում է չինական պատմության ամենահզոր կանանցից մեկը: Անցել են հազարավոր տարիներ, բայց նրա անունը չի մոռացվում:
Ու Ցզետյանը ծնվել է մ.թ.ա. 624թ., ապահովված ընտանիքում, ինչի շնորհիվ լավ կրթություն է ստացել: pics.ru-ի փոխանցմամբ, ասում են, երբ Տայ Ցզուն կայսրը աչք է դրել նրա վրա, աղջիկն այդ ժամանակ ընդամենը 14 տարեկան էր: Կայսրը նրան իր հարեմ է վերցնում «տաղանդավոր հարճ» կարգավիճակով: Աղջիկը պալատում կատարում էր կայսեր քարտուղարի աշխատանքները, շարունակում զբաղվել երաժշտությամբ եւ արվեստով: Քանի որ Ու Ցզետյանը գեղեցիկ էր եւ խելացի, եւ տասը տարի շարունակ վարում էր կայսեր գործերը, շատ տեղեկացված էր պետական գործերից նույնպես, որոշ կարեւոր փաստաթղթերի նա անձամբ էր պատասխանում ու տնօրինում:

649 թ. կայսրը մահանում է, եւ ըստ կարգի՝ նրա բոլոր հարճերը պետք է սափրեին գլուխները, ճգնավորի կյանքով ապրեին, սակայն դա Ու Ցզետյանի համար չէր: Նա գայթակղում է կայսեր՝ գահի ժառանգորդ որդուն՝ Լի Չժիին, որը հայտնի է Գաո Ցզուն կայսերական անունով: Քանի որ Լի Չժին հաճախ էր տաճարում այցելում Ու Ցզետյանին, ինչը խանդ էր առաջացնում նրա կնոջ մոտ, վերջինիս խնդրանքով Ու Ցզետյանը վերադառնում է պալատ, դադարում է սափրել գլուխը եւ ստանում է «երկրորդ հարճի» կարգավիճակ:
Երկու որդիների ծննդից հետո նա նաեւ դուստր է ունենում, որին մահացած են գտնում: Դստեր մահվան ու զանազան այլ խարդավանքների մեջ Ու Ցզետյանը մեղադրում է կայսրուհուն, մտածելով, որ նրան դրա համար կարող են վռնդել պալատից: Ինչը եւ անում են: Որոշ վարկածների համաձայն՝ Ու Ցզետյանը սպանել է տվել ոչ միայն կայսրուհուն, այլեւ իր բոլոր հակառակորդներին:
Գաո Ցզունի մահից հետո գահն անցնում է Ու Ցզետյանի ավագ որդուն՝ Լի Սյանին, որը կառավարեց Չժուն Ցզուն անունով: Վերջինս թույլ տղամարդ էր եւ անընդհատ կնոջ «կրնկի տակ» էր գործում, որն իր հերթին ցանկություն ուներ կայսրուհի դառնալ: Ու Ցզետյանը իմանալով այս մասին՝ ավագ որդուն փոխարինում է կրտսերով՝ Ժույ Ցզունով, որը կառավարեց Լի Դան անունով: Ու Ցզետյանը նաեւ աքսորում է ավագ որդուն ու հարսին:

Լի Դանը միայն անունով էր կայսր, իրականում երկիրը կառավարում էր Ու Ցզետյանը, որը ստիպեց, որ ի վերջո որդին հեռանա եւ ինքը դարձավ կայսրուհի: Ու Ցզետյանն իրեն հռչակեց տիեզերքի կառավարիչ: Նա իրեն հռչակեց նաեւ Շենգսեն, որը թարգմանաբար նշանակում է՝ Սուրբ հոգի:
Չինաստանում դեմ էին նրա կառավարմանը, ուստի Ու Ցզետյանը բոլորի մեջ պոտենցիալ թշնամիներ էր տեսնում, նա շարունակ իրեն կասկածելի թվացող մարդկանց գլխատում էր կամ փակում բանտերում:

Կայսրուհին սիրային կապեր ուներ միանգամից մի քանի տղամարդկանց հետ, որոնցից մեկն էլ հոգեւորական Խուային էր: Խուայիից հետո նա միաժամանակ հանդիպում էր հայտնի Չժան եղբայրների հետ, ինչի պատճառով սկանդալ էր հասունանում արքունիքում: Ի վերջո, 705 թ. Չժան եղբայրներին սպանեցին, իսկ Ու Ցզետյանին հեռացրին գահից: Իր կյանքի վերջին տարիները նա անցկացրեց աքսորում եւ մահացավ 80 տարեկանում:

«Առավոտ»

07.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930