Մայրաքաղաքի Սարյան փողոցի 22 հասցեում գտնվող փոստատանը երեկ հայտնվել էի այն ժամանակ, երբ թոշակառուները ստանում էին իրենց կենսաթոշակները: Նրանք վախվխելով հերթ էին կանգնում, մոտենում էին աշխատակցի պատուհանին, երբ իրենց հերթը հասնում էր: Ինչո՞ւ վախենալով, կհարցնեք դուք: Պատճառը, թերեւս, ամեն վայրկյան առաստաղից պոկվող քարակտորներն էին, իսկ առհասարակ, հնարավոր՝ առաստաղի ներքեւ պոկվելը:
Հասկանալի է, տարիներ շարունակ շենքը չի վերանորոգվել, միջոցներ չկան, ու պարզ չէ, թե այն երբ կվերանորոգվի, սակայն մի բան պարզ է, որ առաստաղի հարցը հնարավորինս արագ լուծում պետք է ստանա, քանի ականատես չենք եղել որեւէ դժբախտ պատահարի:
«Առավոտ»
07.09.2018