Անդրանիկ Մանուկյանին հետ չեն կանչել, նա ինքն է հրաժարվել դեսպանի պաշտոնից: Այս մասին այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը:
Հիշեցնենք, Անդրանիկ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ հրաժարվում է դեսպանի պաշտոնից: Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվում:
Հարցին՝ այսինքն՝ պետական մարմինը ստո՞ւմ էր, Դավիթ Մանուկյանը պատասխանեց՝ այո, ստում էր: Ավելի ուշ Դավիթ Մանուկյանը հստակեցրեց՝ ինքը չգիտի ով է ստում, բայց իր հայրն ինքնակամ է հրաժարվել պաշտոնից: Հստակեցնող հարցին, իսկ ինչո՞ւ է հրաժարվել, Դավիթ Մանուկյանը պատասխանեց՝ հոգնել էր:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ