Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքում է Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը, որում նշվում էր, որ այդ տարածքում գտնվող շինությունից հայտնաբերված անօրինական զենքերը հավանաբար կիրառվել են Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, իսկ տարածքն էլ փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանին:
«Սխալ են ասել, մեր ընտանիքի հետ հողատարածքը, շինությունը, զենքը կապ չունեն»,-այսօր լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Արգամ Աբրահամյանը: Նա նաեւ հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի հետ կապ չունի:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք սակայն, որ, ըստ ԱԱԾ հաղորդագրության, նշյալ շինությունից հայտնաբերված անօրինական զենք-զինամթերքի փաստի առիթով քրեական գործ հարուցվեց եւ երկու ամսով կալանավորվեց Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ