Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված, քրեական գործերով դատավարության շատ նիստեր չեն կայանում քրեական գործով մեղադրողների չներկայանալու պատճառով: Դրա հետեւանքով շատ դատավարություններ ամիսներով ձգձգվում են, խախտվում է ողջամիտ ժամկետում դատաքննություն անցկացնելու սկզբունքը:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակիցները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում քննվող դատական գործերի վերաբերյալ նշում են, որ տվյալ նիստը չի կայացել քրեական գործով մեղադրողի բացակայության պատճառով:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորները չգիտեն, թե ինչ է դատախազների կողմից դատական նիստերին չներկայանալու պատճառը: Դատավորները այդ կապակցությամբ իրենց մտահոգությունները հայտնել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ