Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը՝ կարճ հագած ԵՊՀ ուսանողների եւ ՀՀ բերած առաջին personal computer-ի մասին

Սեպտեմբեր 07,2018 17:25

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ֆոտոխմբագրման PicsArt հայկական ընկերության գրասենյակ էր այսօր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա արձագանքեց լրագրողների մի շարք հարցադրումների:

-Դուք ժամանակ կգտնեի՞ք նման ծրագրերը փորփրելու, ինչպես երիտասարդներն են սիրում անել:

-Ի՞նչ է, ես երիտասարդ չեմ,-ժպտալով պատասխանեց նախագահը:

-Դե, մեծահասակներն են հիմնականում երիտասարդներիս ասում, որ թիթիզ ծրագրերով ենք տարված:

-Կարծում եմ՝ դա ավագ եւ երիտասարդ սերունդների միջեւ  ժամանակի, ապրելակերպի եւ ճաշակի հարց է: Երբ ես քսան տարեկան էի, ԽՍՀՄ-ում որոշ երիտասարդներ մազերը երկարացնում էին՝ ի նշան բողոքի: Կամ, ԵՊՀ քսան աղջիկներ «հեղափոխություն» էին արել եւ բուհ եկել կարճ շրջազգեստներով…մեկ տարի անց այդ նույն աղջիկները ցույց արեցին երկար շրջազգեստներով, հետո՝ տաբատներով: այսինքն, 1970-ականներին էլ հեղափոխականներ կային, միայն այսօր չէ, որ նրանք կան»:

-Դուք ձեր հեռախոսում նման ծրագրեր ունե՞ք:

-Իհարկե…Ժամանակին զբաղվել եմ համակարգչային ծրագրավորմամբ եւ խաղեր հեղինակել: Բայց «ֆեյսբուք» չունեմ: Եթե ուզում եք՝ էջ կբացեմ, բայց չի կարելի դա անել, եթե հետո դրանով զբաղվելու ժամանակ չես ունենալու…Մեզ համար համակարգչային խաղեր ծրագրավորելը հոբբի էր, բայց այն ժամանակ չկային ներկայիս տեխնոլոգիաները: 1985թ.-ին, երբ եկա Մեծ Բրիտանիայից, բերեցի անձնական համակարգիչ՝ personal computer, որն առաջինն էր ողջ Հայաստանում: Անգամ այդ ժամանակվա վարչապետ Ֆադեյ Սարգսյանն էր մեր տուն գալիս՝ այդ «հրաշքը» տեսնելու»:

https://www.facebook.com/aravot.am/videos/235746447091960/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930