Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում քննվեց Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի կալանքի հարցը: Նախագահող դատավոր Աննա Դարբինյանը հայտարարեց՝ դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին:
Դատական նիստին ներկա էին նաև Հայկ Սարգսյանի մայրն ու կինը, ընկերները: Դատական նիստի ավարտից հետո ընկերները գոչեցին՝ ազատություն: Դատական նիստի դահլիճում առաջին շարքում նստած Հայկ Սարգսյանի մայրն ու կինը պարբերաբար վրդովվում էին, մայրն ասում էր՝ անարխիա:
Նիստի ավարտից հետո Aravot.am-ը նրանց հարցրեց՝ ինչպե՞ս կգնահատեք կատարվածը, նիստի ընթացքը, նրանք վրդովված ասացին. «Ավելացնելու բան չունենք, կարծում ենք դուք ինքներդ տեսաք, թե ինչ է կատարվում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ