Բռնցքամարտի Հայաստանի ուսանողական հավաքականն ավարտեց մրցելույթները Էլիստայում անցկացված ուսանողների աշխարհի առաջնությունում:
Մեր հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց երեք արծաթ եւ մեկ բրոնզ: Պատվո հարթակի երկրորդ աստիճան բարձրացան 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Իսկ ավելի վաղ Անուշ Գրիգորյանը 51 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ:
Հայաստանի ուսանող բռնցքամարտիկները դեռ երբեք այսքան հաջող չէին մասնակցել: Լավագույն արդյունքը եղել էր 2013 թվականին Համաշխարհային ուսանողական խաղերում՝ 1-ական արծաթ եւ բրոնզ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ