Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանում է: Մեր ըմբիշները մասնակցելու են հեղինակավոր մրցաշարի:
Հայաստանի ընտրանին օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել «Օլիմպավանում», որից հետո մեկնել է Վարշավա: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը բավականին ուժեղ կազմ է ընտրել. 55 կգ՝ Նորայր Հախոյան, 60 կգ՝ Արմեն Մելիքյան եւ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Սլավիկ Գալստյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 77 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան եւ Կարապետ Չալյան. 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան եւ Արթուր Շահինյան:
Այս մրցաշարը մտնում է տարվա գլխավոր ստուգատեսի՝ հոկտեմբերի երրորդ տասնօրյակում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստության ծրագրի մեջ: Վարշավայից հետո հավաքականը եւս երկու հավաք կանցկացնի՝ Ստայկիում եւ Երեւանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ