Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով անտառհատումներին՝ ասաց, որ դրա դեմ պայքարի մի քանի ուղղություն կա՝ ճանապարհների վերահսկողությունը, տեսախցիկների տեղադրում, աշխատավարձերի բարձրացում եւ հարակից համայնքներում, որտեղ ապրուստի միջոցը փայտանյութն է, ստեղծել այլընտրանքային եկամտային աղբյուրներ:
«Վարչապետը հայտարարել է, որ 140 հազար դոլարի չափով դրամաշնորհներ կտրվեն Հաղարծին գյուղի եւ շրջակայքի բնակիչներին՝ որոշակի այլընտրանքային եկամտի աղբյուրներ ստեղծելու համար»,-ասաց նախարարը:
Նա ասաց, որ հարավում շատ մեծ նման ծրագիր են իրականացնում, Շիկահողի տարածաշրջանի մի քանի գյուղերում: Անգամ տների պատուհաններն են փոխում, որպեսզի ավելի տաք լինի տանը:
Մանրամասն՝ տեսանյութում
«Անտառհատումներ չպետք է լինեն, բայց կան խնդիրներ, սոցիալական եւ այլն: Պետք է լուծումներ գտնել, բայց իրավիճակն այն է, որ փայտ գողանալը կամ ծառ հատելն ապօրինի, դա գողություն է, եւ որեւէ հիմնավորում անել՝ սոցիալական վիճակ եւ այլն, դա չի դադարում գողություն լինելուց»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ