Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրիկ Գրիգորյան. «Ամուլսարի տարածքը Կարմիր գրքում գրանցված թիթեռի բնադրավայրը չէ»

Սեպտեմբեր 07,2018 16:42

Ամուլսարի հանքի տարածքում կա Կարմիր գրքում գրանցված թիթեռ, սակայն վիճարկվող տարածքը թիթեռի բնադրավայրը չէ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:

Բնապահպանները երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Նրանք պնդում էին, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացնելիս Ամուլսարի տարածքում որոշ խախտումներին զուգահեռ հայտնաբերել է Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» բուսատեսակ եւ «Ապոլո» տեսակի թիթեռ: Ըստ բնապահպանների, եթե «Ապոլո» թիթեռն Ամուլսարի տարածքում իսկապես գոյություն ունի, ուրեմն ՀՀ օրենսդրությունն իմպերատիվ կերպով արգելում է այդ տարածքում որեւէ հանքարդյունաբերական գործունեություն իրականացնել»:

Նախարարն ասաց, որ մասնագետների խումբ է աշխատել, բայց ընդամենը 1 օր, քանի որ այս սեզոնին թիթեռ գտնելը հնարավոր չէր: Այդուհանդերձ, նախարարը վստահեցրեց. «Կարմիր գրքում գրանցված կենդանու որեւէ տարածքում գտնվելն ինքնին Ընդերքի 26-րդ հոդվածի հետ առնչություն չունի, բայց եթե դա բնակատեղի է, ապա դա կարող է հանդիսանալ էկոլոգիական նոր գործոն…»: Ըստ նախարարի, գիտնականների ու մասնագետների խումբը ուսումնասիրություն է կատարել եւ կազմել արձանագրություն. «Այդ հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը, եւ չի կարող հանդիսանալ այդ թիթեռի համար բնադրավայր: Բացի դրանից, տրվել է այլ եզրակացություն էլ, որ խոնավությունն էլ բավարար չէ այդ թիթեռի ապրելու համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարը վստահեցրեց՝ նաեւ Կարմիր գրքում գրանցված բույսի՝ Ոզնաթուփ մեխակը եղել է մինչեւ 1940 -ական թվականները՝ Գնդեվազի տարածքում, բայց վերջին 70 տարում այդ բույսը չի հայտնաբերվել:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարը անդրադարձավ նաեւ այն մեղադրանքներին, թե ինչու տեսչական մարմինը ստորգետնյա ջրերի վրա հանքի շահագործման ազդեցությունը չի գնահատել:

Նախարարի բացատրությունը՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930