Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի իրական երազանքը (10-րդ դասարանի շարադրությունից)

Սեպտեմբեր 07,2018 16:25

Չխախտելով անձի անմեղության կանխավարկածը, և հոգու խորքում ցանկանալով, որ տուշոնկա-սգուշչյոնկան ինչ-որ տրամաբանական բացատրություն ունենա, ուզում եմ պատմել, թե «Իմ երազանքը» շաբլոն ավարտական շարադրության մեջ ինչ է գրել, ինչ երազանք է հայտնել Արշալույս գյուղի սովետական դպրոցական Մանվել Գրիգորյանը:

Այն տարիներին պարտուս էր, բոլորն էլ պիտի տասներորդ դասարանն ավարտեին, անկախ ընդունակություններից ու ցանկությունից: Եվ բոլորն էլ պարտավոր էին գրել այդպիսի շարադրություններ, և ծույլ սովորող աշակերտների երազանքները հիմնականում գրում էին դասարանի լավ սովորողները, ձևական հարցնելով, թե ինչ կուզենայիր դառնալ: Հիմնականում էլ պատասխանում էին՝ մի բան գրի: Եվ այսպես խորհրդային աղջնակներն ուզում էին դառնալ տիեզերագնաց՝ Վալենտինա Տերեշկովայի օրինակով, ուսուցչուհի և իրավաբան , տղաները ևս տիեզերագնացի, տնտեսագետի, դատավորի երազանքներ էին հայտնում:

Սակայն ավարտական դասարանի աշակերտ Մանվել Գրիգորյանը գրել էր. «Իմ երազանքն է ունենալ տասը խոզ»:

Ուսուցչուհին, բնական է, անարգանքի սյունին է գամել Մանվելին, ասելով, թե այ տղա, ուրիշները երազում են մեծ-մեծ բաներ, դու էս ինչ ես գրել, ինչ ես անում տասը խոզը: Մանվելը գեներալավարի պատասխանել է՝ «Որ այդ խոզերը ծախեմ, ավտո առնեմ, գյուղից Երևան գնամ, քեզ էլ ճամփին տեսնեմ, չվերցնեմ»՚:

Այսքան բան:

Ն ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. Կխնդրեի հայհոյանքով չարձագանքել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930