Սիրելի ընկերներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ
2017թ մայիսից սկսած մեր թիմով միացանք Հնչակյան կուսակցությանը, հույս ունենալով, որ մեր և հնչակյանների ռեսուրսների մեկտեղումը երկրում փոփոխությունների, առկա արատավոր ռեժիմի դեմ պայքարի նոր հնարավորություններ կբացահայտի։ 2018թ ապրիլին սկսված թավշյա հեղափոխությանը մեր թիմը բնականաբար ակտիվորեն մասնակցություն ցուցաբերեց։ Երկար բանավեճերից հետո որոշակի հայտարարություններ, որոշակի մասնակցություն ապահովվեց նաև հին հնչակյանների կողմից։ Սակայն այդ օրերից սկսված տարաձայնությունները հասան գագաթնակետին՝ Երևանի ընտրություններին քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին աջակցելու մեր առաջարկի շուրջ։ Ի վերջո առաջարկը մերժվեց և մեր թիմը անհատական հայտարարություններով հանդես եկավ։
Այսօր արդեն մենք ունենք որոշում՝ դադարեցնել նախորդ տարվա մայիսից սկսված պրոցեսը։ Մենք այլևս Հնչակյան կուսակցության հետ որևէ կապ չունենք։ Միաժամանակ հարգանքով ենք լցված կուսակցության անդամների հանդեպ, որոնց հետ կարճ, բայց հետաքրքիր ճանապարհ անցանք։Խորագույն հարգանքով ենք լցված նաև հայաշատ գաղութներում գործող Հնչակյան կուսակցության նվիրյալների հանդեպ, ովքեր տասնամյակներ շարունակ անձնվիրաբար պայքարում են հայապահպանության համար։
ՍԴՀԿ քաղաքական խորհրդի ղեկավար Արմեն Մկրտչյան
ՍԴՀԿ վարչության անդամ Դավիթ Խոսրովյան
ՍԴՀԿ վարչության անդամ Արտավազդ Սարգսյան
ՍԴՀԿ Երիտասարդական վարչության անդամ Աշոտ Գրիգորյան
ՍԴՀԿ Երևանի վարչության անդամներ Սմբատ Կարապետյան, Սմբատ Ռոստոմյան
ՍԴՀԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Գեղամ Հարությունյան,
ՍԴՀԿ Մարալիկի շրջանի ատենապետ Ագուն Սաղաթելյան,
Մի քանի տասնյակ շարքային անդամներ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անմասն չենք մնալու քաղաքական պրոցեսներից և շուտով հանդես կգանք քաղաքական գործունեության սեփական պատկերացումները ներկայացնող հայտարարությունով։
գետնաքարշ պատեհապաշտութեան սքանչելի խոստովանութիւն… շարունակեցէք օրուայ քամիի փչած կողմի համեմատ կլոր-կլոր դառնալ, տեւաբար շապիկ փոխել, շատ լաւ ապագայ ունիք քաղաքական ոլորտում