Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Փայլան. «Փոքրամասնություններն ապրում են հնարավոր ողբերգության գիտակցումով»

Սեպտեմբեր 07,2018 15:37

Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում իրականացված հայերի, հույների և հրեաների զանգվածային ջարդերի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել թուրքական «Bianet» լրատվական կայքին:

Գարո Փայլանն այս կապակցությամբ ասել է, որ հանցագործությունների անպատժելիության դեպքում դրանք կրկնվում են: Նրա կարծիքով, կարող է կրկնվել սեպտեմբերի 6-7-ի նման սադրանքները, քանի որ մի այնպիսի ժամանակաշրջան է, որն առավել ինտենսիվ է զգացնել տալիս «աղավնու անհանգստությունը» (Այս բնորոշման հեղինակը Հրանտ Դինքն է):

«Անհանգստությունը գուցե ծայրաստիճան է: Յուրաքանչյուրիս մտքում է 100-ամյա հիշողությունը: Բոլոր այն ժամանակահատվածներում, երբ պետությունը կիրառել է «ազգային», «ներքին թշնախի» և նմանատիպ հռետորիկա, փոքրամասնությունների գլխին մի աղետ եկել է»,- ասել է հայազգի պատգամավորը:

Պատգամավորը նշել է, որ փոքրամասնությունները ցայսօր ապրում են` իմանալով, որ այսպիսի միջավայրում կրկին կարող է իրենց հետ ողբերգություն տեղի ունենա:

Փայլանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հոգևորականները կարող են «ազատ ենք», «երջանիկ ենք» և նմանատիպ վերնագրերով հռչակագրեր ստորագրել, բայց դրանք ինքնին վկայում են, որ ազատ չեն փոքրամասնությունները:

«Փոքրամասնությունները մտահոգ են: Երբ սկսում են համայնքները պահանջներ ներկայացնել, ցավոք հետո լռում են», – հայտնել է պատգամավորը` ընդգծելով, որ բոլորն էլ լավ գիտեն, որ իրենց հետ պատահած բոլոր ողբերգությունների հեղինակը պետությունն է, քանի որ թուրքական պետությունը, եթե ցանկանա ինչ-որ բան անել, դրա դեմ ոչինչ չեն կարողանա ձեռնարկել:

«Մեր միակ երաշխիքը այն է, որ համայնքը լինի աչալուրջ և ընտելանա համակարգին: Համակարգն էլ, ներկայումս ընտելացումից շատ հեռու է, և ներպետական բազմաթիվ տարրեր կրկին կարող են մեզ սադրել, իսկ այդ սադրանքները կարող են կանխել խորհրդարանը, դատական համակարգը, լրատվամիջոցները, որոնք էլ չեն աշխատում, նպատակին չեն ծառայում»- եզրափակել է պատգամավորը:

Աղբյուր`  Bianet

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930