Լրահոս
Օրվա լրահոսը

CNBC. «Թուրքիան ռազմաբազա է ստեղծում S-400-ների տեղակայման համար»

Սեպտեմբեր 07,2018 15:19

Աշխարհի մի շարք երկրների ուշադրություն կենտրոնում շարունակում է մնալ ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս-թուրքական պայմանագիրը։ Պայմանագրով նախատեսվում է, որ Մոսկվան 2019թ.-ին այդ համակարգերի առաջին խմբաքանակն է ուղարկելու Թուրքիա։

Թեմային շուրջ ուշագրավ տեղեկություն է հայտնել ամերիկյան CNBC-հեռուստաալիքը։ Հենվելով ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից մի քանի ամիս առաջ պատրաստած զեկույցի վրա՝ հեռուստաընկերությունը հայտնել է, որ այս պահին Թուրքիայում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ռուսական համակարգերը տեղակայելու համար։

Մասնավորապես կառուցվում է ռազմաբազա, որտեղ շահագործման են հանձնելու ռուսական ՀՕՊ համակարգերի արձակման կայանները: Այդ տեղեկությունները աղբյուրը հաստատում է՝ նաև հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա։

Աղբյուր`  Sabah

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930