Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Արցախի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 20 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 34 դեպք:
Նշենք, որ տուժածների ց 18-ին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին), իսկ մնացած 2-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել :
Արցախի Հանրապետության բուժհիմնարկներ ն ապահովված են հակաօձային շիճուկով: Բնակչության բ ոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ազգաբնակչությանը և հատկապես երեխաներին զգուշանալ օձաշատ վայրերում չպաշտպանված ձևով աշխատելուց կամ գտնվելուց, իսկ աշխատելիս կրել ռետինե ձեռնոցներ ու երկարաճիտ կոշիկներ: Օձի խայթոցի դեպքում տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն` գնահատելու վիճակը, ցուցաբերելու մասնագիտացված բուժօգնություն, որտեղ և անհրաժեշտության դեպքում կներարկվի օձի հակաթույն:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն