Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Հայկ Մարությանի «Սեւ ու սպիտակի մասին». «Եթե դիմացս Ստալինը լիներ եւ ասեր՝ ես սպիտակ եմ, մենք մեծ հաճույքով սեւի գործառույթը կվերցնեինք մեզ վրա»

Սեպտեմբեր 07,2018 14:46

«Մարդը անսխալական չէ, դրական եմ գնահատում, որ Հայկ Մարությանը անմիջապես ընդունեց իր ասածի սխալականության մի մասը: Մեզ համար մոտեցումը հետեւյալն է, մեզ համար չկան սեւեր եւ սպիտակներ, տարբեր այլ գույներ, մեզ համար կան քաղաքացիներ եւ բոլոր նրանք, որոնք ակտիվ դիրքորոշում ունեն , մենք ողջունում ենք այդ դիրքորոշումը, որն ի նպաստ Երեւան քաղաքի է, Հայաստանի Հանրապետության է»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթում հնչած «սեւերի ու սպիտակների» մասին արտահայտությանը:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, մտահոգությունն այն էր, որ, եթե դա արտացոլում է ավելի տարածված մոտեցում, ապա իրենք պիտի իրենց քայլերով օգնեն, որպեսզի դա փոխվի. «Ընտրություններից հետո անցնողների եւ չանցնողների հետ մենք կհամագործակցենք: Ինչ վերաբերում է գույներին, ապա պատմությունը մեզ հուշում է, որ լինի խորհրդային միության բռնակալ ղեկավարը, թե՝ ֆաշիզմի ներկայացուցիչը, ով խոսել է նման եզրաբանությամբ, պետության համար եւ ասողի համար ոչ մի լավ բանի չի բերելու, եթե դիմացս լիներ Ստալինը, այլ ոչ մեր հարգելի գործընկերը եւ ասած լիներ՝ սեւ ու սպիտակ եւ ես սպիտակ եմ, մենք մեծ հպարտությամբ սեւի գործառույթը կվերցնեինք մեզ վրա, որպեսզի մենք ունենայինք նորմալ, ազատ, ժողովրդավարական երկիր»:

Պատասխանելով այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում օգտագործել է իշխանական ռեսուրսը թե ոչ, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ադմինիստրատիվ ռեսուրսը միայն սեւ, չար կուսակցության ղեկավարից իջեցվող բան չէ, այլ ինքը գայթակղություն է, հնարավորություն է, որ ունի ցանկացած մարդ, ցանկացած ուժ, որը գտնվում է այսօր իշխանությունում: Ինչ վերաբերում է վարչապետին, որի ժամանակավոր կառավարությանը մենք զորակցում ենք, ես կարող եմ ասել, որ ինքը որպես վարչապետ, կարող է զորակցել իր ուզած թեկնածուին կամ ցուցակին, ինքը անգամ կարող է կարծիք հայտնել՝ ով այդ ցուցակի մեջ հեղափոխական է, ով ցուցակից դուրս է հեղափոխական չէ, դա ինքնին հարց է ծնում գունավորման, բայց դա իր իրավունքն է: Ես կարծում եմ, որ ոչ թե կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այլ վերելքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն իրեն պիտի թույլ չտար այդ բանը, բայց դա իմ որոշելիքը չէ, ինքը պետք է որոշի, եթե ինքը որոշի կուսակցականացնել իր որոշումը, մենք նաեւ կներկայացնենք մեր մոտեցումը: Մենք ապակուսակցականացնում ենք մեր մոտեցումը, մենք միայն կուսակցական հայտ ենք ներկայացրել, որովհետեւ օրենքն այդպես է պահանջում, իսկ եթե որեւէ մեկն ուզում է նեղ կուսակցականացնել, մենք համարում ենք, որ դա սխալ է պետության եւ հենց իրենց համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930