Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյան-Պուտին հանդիպումն անցնելու է բարեկամական մթնոլորտում». ՀՀ նախագահ

Սեպտեմբեր 07,2018 14:43

«Ցանկացած մեծ երկրի ղեկավարի հետ հանդիպումը ՀՀ-ի համար շատ կարևոր է, հատկապես Ռուսաստանի պարագայում, սակայն չեմ կարծում, թե հանրությունը բոլոր հանդիպումներից պետք է ամեն անգամ սպասելիքներ ունենա»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով սեպտեմբերի 8-ին կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը, ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա բնորոշմամբ` ՀՀ նոր կառավարության անդամները դեռ շատ հանդիպումներ կունենան ՌԴ ղեկավարության հետ, ուստի պետք չէ ամեն անգամ դրանից «դրամա» սարքել. «Վստահ եմ, որ այդ հանդիպումն անցնելու է բարձր մակարդակում եւ բարեկամական մթնոլորտում»:

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ ներկայում հայ-ռուսական հարաբերություններում երկարաժամկետ եւ խորը լարվածություն չի տեսնում. «Չեմ էլ սպասում»։

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930