Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ հերթական անգամ գործարկում է iԴիտորդ ինտերակտիվ հարթակը:
iԴիտորդը ընտրությունների վերահսկողության բաց գործիք է, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առցանց արձանագրելու և քարտեզագրելու նախընտրական քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը հայտնաբերված խախտումները՝ ապահովելով ահազանգող անձի գաղտնիությունը:
Հարթակում արձանագրված ընտրախախտումները բավարար փաստերի առկայության դեպքում կարող են ներկայացվել իրավասու մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։
Հարթակը հասանելի է https://iditord.org/elections հղմամբ: