ԵՄ-ի աջակցության շնորհիվ մայրաքաղաք Երևանի մոտ 150 մանկապարտեզ մինչև 2020 թվականը կօգտվի էներգաարդյունավետության և սեյսմակայունության բարձրացման միջոցառումներից: Ամբողջությամբ կվերանորոգվի մոտ 30 մանկապարտեզ, իսկ 118-ը կենթարկվի կոսմետիկ վերանորոգման, ինչը ներառելու է նաև էներգաարդյունավետության բարձրացման միջոցներ:
Նշված բարելավումները կօգնեն առավել անվտանգ և նպաստավոր միջավայր ձևավորել շուրջ 34,500 մարդու՝ սաների, դաստիարակների ու աշխատակիցների համար, և կնպաստեն կլիմայի փոփոխության մեղմացմանն ու Երևան քաղաքի բյուջետային ծախսերի նվազեցմանը՝ 1.1 միլիոն եվրոյի չափով:
EU NEIGHBOURS east