Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. Մարտի 1-ի գործով ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, 2-րդ նախագահը, այլ նաեւ իրավապահ մարմինների բարձրաստիճան ու շարքային աշխատակիցները պիտի հարցաքննվեն

Սեպտեմբեր 07,2018 13:46

Հարցին, թե արդյոք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր «Հայելի» ակումբում, պատասխանելով հարցին ասաց՝ այո: Նրա խոսքով. «Ոչ միայն առաջին նախագահը այլ՝ դե ֆակտո երկրորդ նախագահը, թեեւ գործող վարչապետը մի անգամ հարցաքննվել է այդ գործով, իմ կարծիքով, ոչ միայն ինքը, իրենք, այլեւ իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչները՝ բարձրաստիճան ներկայացուցիչները նաեւ դաշտային, որոնք գործի մեջ էին, այսինքն՝ ով ունի վկայություն, որը կարող է օգնել, որպեսզի ամբողջական ճշմարտությունը ջրի երես բարձրանա առանց աստվածականության, ինքը պետք է հարցաքննվի, վկայություն տա: Սա ենթադրում է ոչ միայն քաղաքական կամք ու հանձնառություն, որովհետեւ այդ օրենքը այդ չափանիշը պետք է հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ եւ մարդիկ կան, որոնք ունեն տեղեկատվություն, որը մինչեւ հիմա հայտնի չէ, ոչ հասարակությանը, ոչ էլ, ենթադրում եմ, քննչական մարմնին»:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, սա ենթադրում է հավատքից զատ նաեւ լուստրացիա. «Բոլոր նրանք, անկախ իրենց հանգամանքից, պետական ծառայող են, անվտանգության ծառայող են, պիտի վկայություն տան, իրենք իրենց անանունությունից պետք է դուրս գան: Եվ արդյոք պետությունը պատրաստ է սրան թե՝ ոչ: Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր հարց է: Սա շատ կարեւոր է պետական առաջընթացի համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ըստ սովորութեան՝ zero credibility, Պարոն Յովհաննիսյան.

    հետաքրքիր է թէ անձ մը այդքան պոռալով, այդքան եռանդով, կարող է այդքան դատարկ, անկապ եւ կեղծաւոր բաներ ասել.

    Մարտ 1 2008-ի նիւթով, ուրեմն ամէն մարդ պիտի հարցաքննուի, բացի… Պարոն Փաշինյա՞նը…

    Հայաստանի բնակիչներ, եթէ կ’ուզէք շանս մը ունենալ առաջ ընթանալու, ի միջի այլոց, այդ յատկապէս մթին էջն ալ պիտի որ դարձնէք, ու ջանաք գնալ առաջ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930