Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա քոռանամ քո համար, որ մի բան դու ես ասում, անվտանգության խորհրդի քարտուղարդ մեկ այլ բան է ասում». Շարմազանովը՝ Փաշինյանին

Սեպտեմբեր 07,2018 13:44

«Հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ եւ դա երեկ փաստեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպմանը եւ հայ ռուսական հարաբերություններին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով՝ «Երբ վարչապետ Փաշինյանը հեգնական տոնով ասում էր՝ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը հուզված տոնով ասում էր՝ քոռանա՜մ ես, հիմա քոռանամ քո համար, որ մի բան դու ես ասում, անվտանգության խորհրդի քարտուղարդ մեկ այլ բան է ասում: Եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչի՞ է ամեն ինչ այսքան վատ: Ինչի՞ է անվտանգության խորհրդի քարտուղարն էլ ընդունում, որ խնդիր կա: Մեզ հետ պետք չի հեգնանքով խոսել, մենք ընդդիմություն ենք եւ սրտացավությունից ելնելով ենք ասում: Մենք փաստերով ենք խոսում, ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանի սանրվածքն ինձ դուր չի գալիս: Նիկոլ Փաշինյան, երբ դու ասում ես՝ ադապտացվի, դուք լուրջ ընդունում եք, որ դա կարող է լա՞վ ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Երբ որ նա ասում է՝ այսօր եռում է ՀՀ-ում քաղաքական իրավիճակը, դուք ասում եք՝ էսօր իսկապես շոգ է, դու լուրջ հավատո՞ւմ ես, որ դա դրական է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա ու քո КВН-ական հումորը ՌԴ-ում լա՞վ են ընդունելու: Դա դրակա՞ն է ազդելու ՌԴ-ում ապրող հայերի վրա: Երբ որ Լավրովն ասում է՝ Հայաստանի իշխանությունները մի բան ասում են, մի բան անում են, դա լա՞վ սիգնալ է»:

Շարմազանովն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ նման բան չի տեսել: Ըստ Շարմազանովի, վատ են ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, ԵՄ-ի հետ էլ դրանք լավ չեն. «Գնում են Եվրոպա, գալիս են, ասում են՝ ինչո՞ւ մեզ փող չեք տվել, հեղափոխություն ենք արել: Սվիտալսկու հայտարարությունը տեսանք, չէ՞: ԱՄՆ դեսպանը կանգնեց ասեց, որ լուրջ ներդրումային բում եւ ներդրումային ծրագիր չկա: Այսինքն, այնպես չի, որ ԱՄՆ-ի հետ զարգացրել են հարաբերությունները, Եվրոպայի հետ զարգացրել են, միայն ՌԴ-ի հետ է վատ: Էս մարդիկ ինչ եկել են…որովհետեւ հայեցակարգ չկա, մինչեւ մեկը սենց են մտածում, 1-ից հետո ուրիշ բան են ասում: Գնում է Ղարաբաղ մի բան է ասում, գալիս է՝ այլ բան: Ես Դավիթ Շահնազարյանի հետ լրիվ համաձայն եմ, Փաշինյանի կառավարությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում զրո հայեցակարգ ունի: Կանգնում ասում ա՝ ես որ գամ, ձեզ հետ կքննարկեմ, ժողովուրդ, դուք ոնց ասեք, այնպես էլ կանենք, ա ՛յ ընկեր, էս ի՞նչ եք անում, էս հո Նիկոլի թիվը չի, սա խայտառակություն է»:

Հարցին, այսինքն, հայեցակարգը պիտի ժողովրդից կտրվա՞ծ լինի՝ Շարմազանովը պատասխանեց. «Ոչ, բայց ժողովուրդը միայն հրապարակում հավաքվածնե՞րն են, տենց բան չկա: Միջազգային պրակտիկայում չկա: Ձեզ թվում է Թրամփը, Օբաման հավաքել է ժողովրդին, ասել է՝ Իրաքը ռմբակոծենք, թե չէ՞»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930