«Գործող օրենքը ինձ թույլ չի տալիս, որ ավել բան հրապարակեմ: Բայց շատ շուտով բոլորդ կիմանաք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը`ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով մամուլում հայտնված տեղեկությունները, որ Հայաստանի ԶՈՒ ուժերը խաղաղապահ զորք են ուղարկելու Սիրիա եւ այդ հարցի շուրջ ՌԴ-ի հետ քննարկումներ են ընթանում։
Պատասխանելով հարցին` արդյոք խոսքն այն ծրագրի մասին, որը քննարկվում էր դեռեւս Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում, Գաբրիել Բալայանն ասաց`ոչ։
Ըստ փոխնախարարի, ՌԴ-ի հետ քննարկվող-իրականացվող համատեղ հումանիտար ծրագիրը աննախադեպ է, նախկինում այդպիսի հարց չի քննարկվել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ