Ռուսաստան է արտահանվում Հայաստանի արտադրանքի զգալի մասը։ Եվրոպական երկրներում մեր ապրանքների գերակշիռ մասը մրցունակ չէ ոչ գնով, ոչ որակով: Ավելացրած, որ ԵՄ շուկայում կա խիստ մրցակցություն եւ քվոտաներ ըստ երկրների, որոնց մեջ խցկվելը բարդագույն խնդիր է:
Չխոսելով արդեն, որ մեր ապրանքն այնտեղ ճանաչված չէ, անհրաժեշտ են լուրջ գովազդային եւ մարկետինգային աշխատանքներ, որոնք կբարձրացնեն առանց այն էլ ոչ մրցունակ մեր ապրանքների գինը: Սա խոսում է այն մասին, որ քանի դեռ այլ շուկաներում մրցունակ չենք, անհրաժեշտ է օգտվել ռուսական շուկայից, պահպանել այն եւ ձգտել դուրս գալ այլ շուկաներ եւս: Անկախ ամեն ինչից, աննորմալ երեւույթ կլինի, եթե կամավոր դուրս գանք այն շուկայից, որտեղ վաճառվում է մեր ապրանքը:
Ռուսաստանում են աշխատում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ, որոնց ուղարկած գումարների շնորհիվ Հայաստանում գտնվող նրանց հարազատները կարողանում են իրենց հոգսերը հոգալ: Մի պահ ենթադրենք, թե ի՞նչ կլինի, եթե այդ մարդիկ այլեւս չկարողանան Ռուսաստանում ապրել ու գործունեություն ծավալել՝ ի՞նչ կլինի նրանց եւ նրանց հարազատների հետ այստեղ՝ Հայաստանում:
Իրականում բարեբախտաբար այդ երկրում ապրելու եւ աշխատելու հնարավորությունները Հայաստանի քաղաքացիների համար՝ շնորհիվ Հայաստանի անդամակցության ԵԱՏՄ-ին, բարելավվել են: Մինչդեռ ներկայիս վարչապետը դեռ պատգամավոր եղած ժամանակ անցյալ տարի լսումներ էր հրավիրել Հայաստանի՝ այդ կառույցից դուրս գալու վերաբերյալ։
Մի խոսքով, վաղուց արդեն ժամանակն է հրաժարվենք Ռուսաստանի դեմ տարվող քարոզչությունից, հասկանանք այդ երկրի անփոխարինելի նշանակությունը մեզ համար՝ բնականաբար չհրաժարվելով այլ երկրների հետ բարիդրացիական հարաբերություններից:
ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում
Մի մասի համար մտահոգ եք,մյուս մասի համար ոչ՝ինչով պետք է իրենց ընտանիքները պահեն հակառուսական քարոզիչները,եթե իրենց ապրուսի միջոցը այդ հակաքարոզչության համար ստացված գումարներն են…..