Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ եղավ «թեյի» անալիզից հետո. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 07,2018 12:20

Այս տարեսկզբին Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնում թեյի խառնուրդի ու արյան անալիզի աղմկահարույց պատմությունը հայտնվել էր նաեւ իրավապահների ուշադրության կենտրոնում։

Փետրվարին հայտնի էր դարձել, որ բաժհաստատության գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանը աշխատակիցներին ստուգելու նպատակով իր արյունը լաբորատորիայում փորձաքննության էր հանձնել երեք տարբեր անձանց անուններով եւ ստացել իրար հակասող երեք պատասխան։ Լաբորատորիա էր ուղարկել նաեւ թեյից ու պանրից պատրաստված մի խառնուրդ «մեզի» անալիզի համար։ Ստացվել էր մեզի անալիզին համարժեք պատասխան՝ անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով՝ լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, էպիթելեր։

Նունե Ավանեսյանին զբաղեցրած պաշտոնից ազատել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Այսօր կարգադրություն եմ ստորագրել Նունե Ավանեսյանին «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Բացարձակ անձնավորված ոչինչ չունեմ հարգարժան տիկնոջ դեմ, պարզապես իրականացնում եմ օրենքով ինձ վերապահված մարզպետի լիազորությունները, քանի որ անձամբ պատասխանատվություն եմ կրում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ցանկացած հիմնարկի գործունեության համար, իսկ մեր քաղաքացիների առողջությունը ամենից առավել է»,- սոցցանցում գրել էր նա։

Մասիսի բժշկական կենտրոնի այժմ արդեն նախկին տնօրեն Նունե Ավանեսյանը դատական կարգով վիճարկում է Արարատի մարզպետի որոշումը։ Նա դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել բուժհաստատության գործադիր տնօրենի պաշտոնից իրեն ազատելու կարգադրությունը։ Հայցադիմումը վերահասցեագրվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Օգոստոսի 30-ին այն մակագրվել է դատավոր Սամվել Մատինյանին։

Այժմ Մասիսի բժշկական կենտրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով ղեկավարում է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի նախկին բժիշկ Հայկ Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ թեյի պատմության մանրամասներին ծանոթ չէ, քանի որ դա փակված գործ է։ Վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից, ջանքեր են գործադրվել լաբորատորիայի բնականոն գործունեությունն ապահովելու եւ փորձաքննությունները պատշաճ ու վստահելի լինելու ուղղությամբ։ «Լաբորատորիան նորմալ վիճակում է, վերազինվել է նորմալ սարքավորումներով եւ ամեն ինչ անում ենք, որ այդ լաբորատորիայի աշխատանքները նորմալ իրականացվեն։ Այդ սարքավորումները ձեռք են բերվել բուժհաստատության միջոցներով։ Մեծ գումարների անհրաժեշտություն չկար։ Ուղղակի առանց լաբորատորիայի հնարավոր չէ»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930