2008 թվականի հունիսի 6-ին ստեղծվեց «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով»՝ ՀՀԿ-ավան Սամվել Նիկոյանի գլխավորությամբ։ Նշենք, որ հանձնաժողովի կազմում ի թիվս այլ պատգամավորների ընդգրկված էր Գուրգեն Արսենյանը։ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքի եւ ներկայիս իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արսենյանի հետ։
– Հիմա՝ նոր իրավիճակում, երբ մարտի 1-ի գործը վերաբացվել է եւ նաեւ երկրորդ գործն է հարուցվել, Դուք տեսնո՞ւմ եք գործի ամբողջական բացահայտման հնարավորությունը։
– Ես կարծում եմ, որ այն ժամանակ էլ կարող էին գործը բացահայտել, բայց, իհարկե, ցանկության դեպքում։ Հիմա էլ դա կարող է լինել, եթե ցանկությունը լինի բացահայտելու, թե ովքեր են մարտի 1-ի կազմակերպիչները, իրականացնողները, ովքեր են եղել ներգրավվածները, ովքեր են եղել անօրինական կերպով ներկաներ, մասնակիցներ եւ այլն։ Այդ ամբողջ ծաղկեփունջը եղել է պետության ձեռքին, դա պետության կողմից իրականացված խնդիր է։ Եվ պետության կողմից իրականացված գործողությունները եղել են իրենց փիլիսոփայությունից ելնելով։ Իրենք չէին համարում, որ մարդիկ կարող են բողոքել առանց իրենց թույլտվության։ Այդպես են մտածել։
– Հիմա, քանի որ գործը վերաբացված է, Դուք նոր իշխանությունների մոտ տեսնո՞ւմ եք կամքն ու պատրաստակամությունը դրա լիովին բացահայտմանը չխոչընդոտելու եւ մինչեւ վերջ աջակցելու հարցում։
– Գիտեք ինչ, գործի վերաբացումն ընդամենը մի կետն է։ Հենց որ այդ գործընթացը կընթանա, եւ մենք այդ ընթացքի հետ կապված կկարողանանք ունենալ այնքան տեղեկատվություն, որ հետեւություն անելու հնարավորություն կունենանք, այդ ժամանակ ես կմեկնաբանեմ։
Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում