9 տարի առաջ Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող իր բնակարանի շքամուտքում սպանված ՀՀ փոխոստիկանապետ, 34-ամյա Գեւորգ Մհերյանի գործով սայլը տեղից որոշ չափով շարժվում է։
Գեւորգ Մհերյանի հայրը ԱԱԾ-ի հետ այժմ հույսեր է կապում։
– Պարոն Մհերյան, ձեր որդու սպանության գործի վարույթը ԱԱԾ փոխանցելուց հետո ի՞նչ տեղեկություն ունեք։
– Գիտեմ, որ գործ են անում, ինչքանով, ինչ՝ չեմ կարող ասել, որովհետեւ ես չեմ ուզում խորանալ, հույս ունեմ, իսկ թե ինչքանով կարդարացնեն՝ չեմ կարող ասել։
– Այսինքն՝ գործով առաջընթաց նկատելի՞ է ձեզ համար։
– Ոնց որ թե ուշադրություն են դարձնում, լուրջ են վերաբերվում։
– Լուրջ են վերաբերում ասելով ի՞նչ նկատի ունեք, այսինքն՝ սայլը տեղից շարժվո՞ւմ է
– Այո, ոնց որ թե տեսնում եմ, որովհետեւ այլ ձեւի են սկսել աշխատել, այնպես չեն աշխատում, ինչպես նախկինները։
– Մասնավորապե՞ս։
– Ի սկզբանե նախաքննության ընթացքում շատ փաստեր, փաստաթղթեր էին անհետացել։ Վերցնենք, օրինակ, Մհերյանի անցած ճանապարհի տեսաերիզները, կա արձանագրություն, որտեղ պարզ գրված է, որ վերցրել ենք տեսաերիզները, ուսումնասիրել ենք, բայց ընդհանրապես գործում մի հատ տեսաերիզ չկա, հիմա ԱԱԾ-ն, իմ կարծիքով, պետք է լուրջ զբաղվի սրանով, սրանք հարցեր են, որոնց պատասխան է պետք տալ։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում