ՀՀ Արմեն Սարգսյանն այս պահին հայկական PicsArt ընկերության գրասենյակում է։ Ընկերությունը հեղինակել է ֆոտոխմբագրման համանուն հավելվածը, որի շնորհիվ միլիոնավոր օգտատերեր տարատեսակ փոփոխությունների են ենթարկում իրենց լուսանկարները։ Նախագահին ներկայացրին վեց տարվա պատմություն ունեցող ընկերության ձեռքբերումները, հավելվածի հնարավորությունները։
Երբ նախագահը մեծ էկրանին դիտում էր հավելվածի գործառույթները, կատակեց` հարցնելով. «Կարող եք Մերկելի մազերի գույնը փոխել»: Իսկ երբ ծանոթանում էր ընկերության ժամանցի սենյակի հնարավորություններին, երիտասարդներից մեկը սուրճ առաջարկեց, նախագահն էլ չհրաժարվեց։ Երիտասարդը, սակայն, մտածեց, թե Արմեն Սարգսյանը կատակում է, սակայն վերջինս ժամանցի սենյակից դուրս գալիս ժպտալով ասաց. «Սուրճը ուր է, փախավ այդ տղան»:
Նախագահը ծանոթացավ նաեւ PicsArt-ի չինացի աշխատակիցների հետ, ապա նրանց հայ գործընկերներին հարցրեց. «Չինարեն հասցրե՞լ եք սովորել»:
Մանրամասն` շուտով տեսանյութում
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ