Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատահական չէ, որ մինչեւ Փաշինյանի հետ հանդիպումը Պուտինը հանդիպում է Ադրբեջանի, իսկ հետո՝ նաեւ Իրանի ղեկավարության հետ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 07,2018 11:01

Հազիվ թե ՀԱՊԿ-ում լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակ ունեցող Ադրբեջանն ավելի վտանգավոր լինի Հայաստանի համար, քան անարգել կերպով արեւմտյան սպառազինություններ ձեռք բերող եւ մեր անվտանգության միակ համակարգի՝ ՀԱՊԿ-ի դեմ պայքարող Ադրբեջանը։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա միանշանակ է, որ այն կարող է վերջնականապես կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, որովհետեւ ցանկացած ուժային լուծում կնշանակի արդեն պատերազմ հենց ՀԱՊԿ-ի ներսում, ինչն այդ կազմակերպությունը թույլ տալ չի կարող։

Հայաստանին, սակայն, նույնիսկ նման սցենարը չի կարող չմտահոգել, որովհետեւ Թուրքիա-Ադրբեջան առանցքի վրա Ռուսաստանի մեծ խաղն ինքնին վտանգավոր է եւ կարող է արժանանալ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի բուռն արձագանքին՝ Հարավային Կովկասը դարձնելով առճակատման նոր թատերաբեմ։

Ռուս վերլուծաբաններն ու քաղաքագետներն այս նուրբ հարցի մասին, բնականաբար, չեն խոսում եւ փորձում են ՀՀ իշխանություններին միակողմանի մեղադրել իրենց դաշնակցային պարտավորություններում թերանալու, հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն ստեղծելու, Ղարաբաղի հարցում հստակ կողմնորոշում չունենալու, Եվրոպայի հետ սիլիբիլի անելու եւ այլնի մեջ։ Նույն մտայնությամբ նրանք վարչապետ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա ներկայացնում են որպես մի պրոցեդուրա, որի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը, իբր, պատրաստվում է խիստ խոսակցություն ունենալ նրա հետ։ Սա ամենաքիչը ծիծաղելի է արդեն, որովհետեւ Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացումներին «մի փոքր» ավելի են տեղյակ, քան այն նույն քաղաքագետներն ու վերլուծաբանները, որոնց գործը հասարակությունների հետ աշխատելն ու որոշակի տրամադրություններ հասունացնելն է։

Նկատենք նաեւ, որ մինչ օրս ո՛չ Մոսկվան եւ ո՛չ էլ Երեւանը չեն խոսում Պուտին-Փաշինյան բանակցությունների օրակարգի մասին։ Հայտնի չէ, թե ինչ են քննարկելու նրանք, սակայն ենթադրություններ են շրջանառվում, թե Պուտինը «բարկացած է», իսկ Փաշինյանը՝ «վախեցած»։ Նման ստերով միայն հասարակություններ կարելի է կերակրել, մինչդեռ քաղաքական շրջանակները, հատկապես՝ հայաստանյան, շատ լավ են հասկանում, որ ամենեւին էլ պատահական չէ, որ մինչեւ Փաշինյանի հետ հանդիպումը Պուտինը հանդիպում է Ադրբեջանի, իսկ հետո՝ նաեւ Իրանի ղեկավարության հետ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930