Որքան էլ ցավալի է, բայց փաստերը վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը և նոր կառավարությունը ամբոխահաճությունը գերադասեցին Սևանա լիճը չվտանգելու ազգային ռազմավարական շահից: Չգիտենք` նրանց այդ կերպ կհաջողվի՞ էժանագին ժողովրդականություն ձեռք բերել, թե՞ ոչ: Հավանաբար ոչ, որովհետև Սևանա լճից 40 մլն խմ հավելյալ ջրառը, որի վերաբերյալ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց և հասավ ԱԺ-ում համապատասխան օրենքում լրացում կատարելուն, դժվար թե շուկայում ապահովի պտուղ-բանջարեղենի գների զգալի իջեցում ու մեղմի ներկայիս բարձր գներից քաղաքացիների դժգոհությունը կամ զայրույթը, որը մասամբ արտահայտվում է նաև ներկայիս իշխանությունների գործունեությունից անբավարարվածությամբ:
Խնդիրն այն է, որ հավելյալ 40 մլն խմ ջրի մի հսկայական մասը ճանապարհին կորչելու է, ինչպես օրենքով նախատեսված ջրառի հիմնական ծավալի (170 մլն խմ) ահռելի մասն է արդեն իսկ կորել, այսինքն` չի հասնելու գյուղատնտեսներին: Եվ երկրորդ` վերջիններս և հատկապես վերավաճառողները (իսկ շուկաներում առևտուր անողները և գներ որոշողները հիմնականում հենց վերավաճառողներն են), երբ գները բարձրացնում են ու սպառողներին սովորեցնում դրանց, հետո սովորաբար այլևս չեն իջեցնում:
Հիշենք, որ Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունելուց (23.08.2018) 4 օր հետո և ԱԺ-ի կողմից օգոստոսի 28-ի արտահերթ նիստում Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հենց նախօրեին Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելեց Երևանի «ԳՈՒՄ-ի շուկա»: Նրա այցն այսպես պատճառաբանվեց` ահազանգեր էր ստացել, որ գյուղմթերքների գները բարձրացել են: Այո, գյուղմթերքների գները բարձրացել էին, սակայն ոչ թե վարչապետի այցին նախորդած վերջին մի քանի օրերի կամ նույնիսկ շաբաթների ընթացքում, այլ դրանից շատ ավելի վաղ: Հետևաբար եթե վարչապետի մտահոգությունը սոսկ դա էր, ապա կարող էր ավելի վաղ այցելել: Եվ երկրորդ` բազմազբաղ վարչապետը կարող էր իր վստահելի ենթականերից 1-2-ին ուղարկել շուկա` գներն արձանագրելու, գնաճի պատճառներն իմանալու և իրեն զեկուցելու նպատակով, դրա համար բնավ պարտադիր չէր, որ ինքն անձամբ գնար շուկա:
Այնուհանդերձ, վարչապետն անձամբ գնաց «ԳՈՒՄ-ի շուկա» և հայտարարեց լոլիկի ահաբեկիչ գնի մասին` կիլոգրամը 800 դրամ (նույն օրը նշված և Երևանի այլ շուկաներից բավականաչափ որակյալ լոլիկը 350 դրամով էլ կարելի էր գնել), վաճառողներից լսեց և միջոցառմանն իր մասնակցությամբ առավել
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում