Երեւանում աղբահանության խնդիրը չի լուծվում, քաղաքը շարունակում է մնալ հսկա աղբակույտերի մեջ: Մայրաքաղաքը նույնիսկ հիշեցնում է Իտալիայի երբեմնի «մաֆիոզ» Նեապոլ քաղաքը: Տարիներ առաջ այս քաղաքում «աղբի ճգնաժամ էր», քաղաքը աղբի մեջ կորած էր, տեւական ժամանակ աղբահանություն չէր լինում: Ճիշտ է, այնտեղ աղբահանության թիկունքում տեղի մաֆիան էր կանգնած, որը ֆինանսական շահերից ելնելով շահագրգռված էր, որ աղբը չհավաքեն, բայց այդ քաղաքում լուծման համար բողոքի ցույցեր եղան, մարդիկ կոչ էին անում գնդակահարել բոլոր մեղավորներին: Իսկ Երեւանում սիրո եւ համերաշխության, թավշյա հեղափոխությունից հետո եւ նույնիսկ դրանից առաջ էլ իտալական «կրքեր» չեն բորբոքվել: Մեզ մոտ կարելի է ասել՝ «աղբի ու համերաշխության» մթնոլորտ է:
«Առավոտ»
06.09.2018
Նելլին հակայեղափոխական վերնագրեր է գրում 🙂 Տես՝ չհալածեն 🙂
—
Իբր թէ 2800-ամեայ քաղաք է, բայց մի հնամենի շինութիւն չկայ: Քաղաքն աղբի մէջ կորած է: Ծառ չկայ, իսկ եղածների տերեւներին որ ուշադիր նայէք, կը տեսնէք, որ դալուկ են ու փոշու մէջ կորած:
Հայաստանն իբր թէ ՏՏ ոլորտի «առաջատար» է, բայց երթեւեկութիւնը նախնադար է յիշեցնում: Մարդիկ տակաւին շախմատի ձի դարձած են երթեւեկում: Կամ ասենք երթուղայինում (որտեղ ամռանը սովորաբար քրտնքահոտ է բուրում) վերջից մէկը կոկորդ է պատռում. «Ստէ պահի»: Մինչեւ հիմա լուծուած չէ կանգառներում տոմս առնելու ու քաղաքակիրթ վճարելու հարցը:
Միայն Երեւանում է, որ վերելակ չեմ նստում, որովհետեւ վախենում եմ պարանը կտրուի ու փոսն ընկնեմ:
Յ.Գ. Շուտով քարոզարշաւ է: Իրար հերթ չտալով «դրախտավայր» են դարձնելու Երեւանը,,
ստիպա՞կ աղբ է, թէ սեւ…