Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրպանահատության դեպքերի իրական քանակը, դրանց զոհերի թիվը շատ ավելի մեծ է». Արտակ Զեյնալյան

Սեպտեմբեր 06,2018 23:33
grpan

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարության նիստում այսօր հավանության արժանացած օրենքների նախագծերով կքրեականացվի գրպանահատությունը: Մեր այս որոշման պատճառը գրպանահատության դեպքերի կտրուկ աճն է, որոնք կազմում են գողությունների բոլոր դեպքերի մոտ 65 տոկոսը։ Այն ներառում է նաև տրանսպորտում գողության դեպքերը (պայուսակներից և այլն)։

Որպեսզի պատկերն ավելի պարզ ու համոզիչ լինի, ներկայացնեմ ընդամենը մի քանի վիճակագրական տվյալ: Այս տարիներին քրեական վարույթ է իրականացվել 5160 անձի նկատմամբ, որոնցից 4049-ի նկատմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, 776-ի նկատմամբ՝ կարճվել, որից 309-ը՝ դիմողի բողոքի բացակայությամբ պայմանավորված: Քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 119 անձ։

Ավելին, 2015-2018թթ ընթացքում առկա են դեպքեր, երբ միևնույն անձինք տասնյակ անգամները, ընդհուպ՝ 121 անգամ, քրեական վարույթով ներգրաված են եղել գողության հատկանիշներով (առավելապես կատարված գրպանահատության եղանակով): Պետք է նկատի ունենալ, որ գրպանահատության դեպքերի իրական քանակը, դրանց զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զոհերի միայն մի մասն է դրա մասին հայտնում իրավապահ մարմիններին:

Ի դեպ նշեմ, որ մեր քաղաքացիներին սպառնացող այս վատ երևույթի դեմ պայքարի դրոշակակիրներից մեկն ու նախագծի հեղինակն իմ տեղակալ Արտակ Ասատրյանն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930