Վաղը՝ սեպտեմբերի 7-ին ժամը 11:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ ՓՄՁ խմբի անդամ, հարկային խորհրդատվությունների ծառայություն մատուցող Տիգրան Քեյանը եւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Նարեկ Ենոքյանը:
Հաղորդման շրջանակներում կքննարկենք Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես՝ Եկամտային հարկի վերաբերյալ: Կանդրադառնանք կառավարության առաջարկած տարբերակներին եւ թե որքանով այդ փոփոխությունները կնպաստեն կամ գուցե խնդիրներ հարուցեն քաղաքացիների եւ գործարարների համար:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը: