Օգոստոսի 31-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշել սեպտեմբերի 4-ից Ռոբերտ Ներսիսյանին ազատել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնից: Որպես որոշման հիմք նշված է Ռ. Ներսիսյանի անձնական դիմումը: Ռ. Ներսիսյանը մարզպետարանի երկարամյա աշխատող էր:
Մարզպետը սեպտեմբերի 4-ին որոշում է ընդունել Նաիրի Մելքումյանին ազատել մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնից: Մարզպետը նույն օրվա մեկ այլ որոշմամբ, մինչեւ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը, այդ պաշտոնը զբաղեցնելու համար Ն. Մելքումյանի հետ կնքել է ժամկետային աշխատանքային պայմանագիր, դրույքաչափ սահմանելով 310 հազար 858 դրամը:
Մարզպետը սեպտեմբերի 5-ին որոշել է մինչեւ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնը զբաղեցնելը, այդ պաշտոնը զբաղեցնելու համար Արտեմ Ոսկանյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր, դրույքաչափ սահմանելով 256 հազար 623 դրամը:
Վ. Ղալումյանը օգոստոսի 31-ին որոշել է սեպտեմբերի 3-ից Կարեն Իսկանդարյանին ազատել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչության պետի, Միշա Մխիթարյանին՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի պաշտոններից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ