Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է դադարեցվել միջպետական ավտոճանապարհի Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածի կառուցապատումը

Սեպտեմբեր 06,2018 18:20

Օգոստոսի 10-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տրվեց միջպետական ավտոճանապարհի Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածի շատ վատ վիճակի եւ այդ ճանապարհի հիմնանորոգման մասին:

Փաշինյանն ասաց, որ Նոյեմբերյան-Ջուջեւան ավտոճանապարհի հիմնանորոգման գումարները նախատեսված է հատկացնել 2019 թվականին, սակայն ինքը կաշխատի, որ գումարները տրվեն 2018 թվականին, ճանապարհը կառուցապատվի այս տարի: Օգոստոսի 15-ից «Վառմաշ» ՍՊԸ աշխատողները Ջուջեւան գյուղի կողմից սկսեցին իրականացնել ավտոճանապարհի կառուցապատման աշխատանքներ: Սակայն շուրջ 10 օր է, ինչ այդ ճանապարհի կառուցապատումը դադարեցված է:

Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանից տեղեկացանք, որ դրա պատճառը ճանապարհաշինարարական մեքենայի սարքավորման շարքից դուրս գալն է: Այդ մեքենան քերում է ասֆալտի հին շերտը, այն օգտագործում ճանապարհի կառուցման համար: Շարքից դուրս եկած սարքավորման փոխարեն արտերկրից նոր սարքավորում պետք է ներկրվի, դրա պատվերն ուղարկված է արտերկիր: Այդ պատճառով ճանապարհաշինարարները հարկադիր պարապուրդի մեջ են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930