Օրերս հայտարարվեց, որ ձյուդոյի Հայաստանի հավաքականը չի մեկնելու Բաքու: Այնտեղ անցկացվելու է աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են 2020 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշեր: Պատճառն այն է, որ ընդունող երկիրը Հայաստանի մարզիկների լիակատար անվտանգության ապահովման գրավոր երաշխիք չի տվել:
Սակայն Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը ТАСС-ին տված հարցազրույցում հակառակն է ասում: Նրա խոսքով. «Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ ձյուդոյի Հայաստանի հավաքականը, ինչպես նախորդ մրցաշարերի ժամանակ, իրենց երկրի անունից անվտանգության եւ վիզաները ձեւակերպելու աջակցության պաշտոնական երաշխիք ստացել է, իսկ նամակի կրկնօրինակներն ուղարկվել են ձյուդոյի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաներ: Մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք, եւ անհասկանալի է, թե ինչու է այսպիսի իրավիճակ»,-ասել է նա:
Աշխարհի առաջնությունը մեկնարկում է սեպտեմբերի 20-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Խնդրեմ՝ հերթական դէպքը, երբ արագ, հեշտ ու յստակ կարելի է հարցը լուծել:
Պարզ է, չէ՞, որ Բաքու մեկնելը մեր մարզիկների համար յոյժ կարեւոր է: Ուրեմն ի՞նչն է խանգարում պարզել, թէ ո՞վ իր գործը/պարտականութիւնները պատշաճ կերպով չի կատարում: Եթէ մենք ենք՝ թող համապատասխան պաշտօնեաները պատժուեն: Եթէ իրենք են՝ բողոքէք/տեղեկացրէք միջազգային ֆեդերացիաներին: Որովհետեւ ամէն տարի այս կամ այն մարզաձեւում նոյն յիմար խնդրի առաջ ենք կանգնում: