Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդները եւս վճռաբեկ բողոք են ներկայացրել. ilur.am

Սեպտեմբեր 06,2018 17:44

Մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդները վճռաբեկ բողոք են ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել վերաքննիչ դատարանի մինչ այդ կայացրած որոշումն ու կալանավորել Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին քրեական վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին:

Վճռաբեկ բողոքը ներկայացրել է զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

Մեզ հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ դժվար է պատկերացնել որեւէ անաչառ դատավոր կամ դատարան, որ տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված փաստարկների քննության արդյունքում գա այլ եզրահանգման, քան վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանելը եւ իր պատճառաբանություններով այդ ապօրինի որոշման հիմքում ընկած պատճառաբանությունները ի բնե մերժելը:

Նյութի մանրամասները կարդացեք ilur.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930