Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հենց ռազմատեխնիկական գործակցությունն է ՀՀ-ՌԴ հարաբերությունների առանցքային գործոնը». Իգոր Կովալյով

Սեպտեմբեր 06,2018 17:24

Սկրիպալների գործի հետեւանքով ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ սահմանած նոր պատժամիջոցները (նոյեմբերին սպասվում է նոր ալիք) պարտադիր չէ, որ բացասաբար ազդեն Ռուսաստանի եւ նրա գործընկերների տնտեսության վրա: Նման համոզմունք ունի ռուսաստանցի տնտեսագետ Իգոր Կովալյովը:

«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ տեսակապով զրույցում նա նշեց. «Եվրասիական տնտեսական միությունը կայանում է՝ ի պատասխան այդ պատժամիջոցների, որովհետեւ պատժամիջոցների ենթարկվող երկրներն այլընտրանքային շուկաներ եւ ներդրումներ են փնտրում: Իհարկե, եղբայրական երկրների հետ տնտեսական միություն ունենալը բնական եւ խելամիտ պատասխան է պատժամիջոցային ճնշմանը, որին այժմ ենթարկվում է Ռուսաստանը»:

Կովալյովի խոսքով՝ դեռ չկան հիմնավոր պատճառներ ասելու, թե ՌԴ-ում տնտեսական ճգնաժամ է. «Մենք սովոր ենք դիմակայել նման պատժամիջոցներին: Շնորհիվ դրանց՝ զարգացրել ենք գյուղատնտեսությունը: Այժմ ակտիվ աշխատում ենք ոչ միայն ԵՏՄ երկրների, այլեւ Թուրքիայի եւ Իրանի հետ»: Թե ինչպիսին կլինեն պատժամիջոցների հետեւանքները՝ Ռուսաստանում գործող հայկական ձեռնարկությունների, օրինակ՝ «Արմենալ»-ի (մաս է կազմում ալյումին արտահանող ռուսական ձեռնարկության) պարագայում, փորձագետը դժվարացավ ասել, փոխարենը շեշտեց. «Նման պատժամիջոցների պարագայում է միայն, որ ԵՏՄ երկրները հարցերը սկսում են քննարկել միասին: Գործընկերների կարծիքը հաշվի է առնվում, ի տարբերություն մասնավոր հարցերի: ԵՏՄ փորձը ցույց է տալիս, որ պատժամիջոցներն անհաղթահարելի չեն»:

ԵՏՄ անդամ Հայաստանի վերաբերյալ էլ Իգոր Կովալյովն ընդգծեց. «Մենք լուրջ ռազմական գործակցություն ունենք: Շատ փորձագետներ կարծում են, որ հենց ռազմատեխնիկական գործակցությունն է հայ-ռուսական հարաբերությունների առանցքային գործոնը, որը մտերմացնում է երկու երկրներին եւ նոր ծրագրերի հիմք տալիս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930