Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելով խախտվում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները. հայտարարություն

Սեպտեմբեր 06,2018 16:41

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ քաղաքացի, քաղաքական գործիչ, Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելով, խախտվում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, Հայաստանում արդարադատության նկատմամբ վստահությունը,վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները։

ՀՀ քաղաքացի, քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի ազատազրկումը բաց ռեժիմով անցկացնելու մասին` «Վարդաշեն» ՔԿՀ պետի առաջարկով չի լուծվում ՀՀ քաղաքացու ազատության խնդիրը, քանի որ ազատ արձակումն ու բաց ռեժիմով ազատազրկումն ըստ էության քաղաքացիական տարբեր կարգավիճակներ են։

Առաջնորդվելով ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևով «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն միանում է ՀՀ քաղաքացի, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին օր առաջ ազատ արձակելու և արդարացնելու հասարակական պահանջին։

 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝  Կարեն Հեքիմյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930